Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը. Պուտին
Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եվս մեկ անգամ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկեր. Հայաստանի ավելի 30 տոկոս ապրանքաշրջանառությունը Ռուսաստանում է իրականացվում: Ռուսաստանը համարվում է, երևի թե, հիմնական ներդրողը Հայաստանում՝ մոտ 40 տոկոսի ներդրում: Այս տարվա առաջին 10 ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության աճը կազմել է 67 տոկոս: Դա շատ լուրջ և լավ ցուցանիշ է: »,- ասաց Պուտինը: