ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ

Միացյալ Նահանգները մտադիր է այսօր հայտարարել Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Դրանցով Վաշինգտոնը մտադիր է պատժել Մոսկվային Ուկրաինայում իրանական անօդաչուներ օգտագործելու համար:

Գործակալության աղբյուրները նշել են, որ պատժամիջոցներ կսահմանվեն նաև 170 չինական ձեռնարկությունների դեմ Խաղաղ օվկիանոսում անօրինական ձկնորսության համար:

Պատժամիջոցների հիմնական մասը կսահմանվի, այսպես կոչված, «Գլոբալ Մագնիտսկու ակտի» շրջանակներում, ըստ որի ԱՄՆ կառավարությունը կարող է պատժամիջոցների ենթարկել օտարերկրյա կառավարությունների պաշտոնյաներին, որոնք խախտել են մարդու իրավունքները: ԱՄՆ սառեցնում է նրանց ակտիվները և արգելում նրանց մուտքը Միացյալ Նահանգներ:

Նոր պատժամիջոցների թիրախում, ամենայն հավանականությամբ, կհայտնվեն Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններ, որոնք, ըստ պաշտոնյաների, իրանական անօդաչուներ են փոխանցել Ռուսաստանին:

Տեսանյութեր

Լրահոս