Բաժիններ՝

Ռուսաստանն ու Հնդկաստանը առևտրաշրջանառության ընդլայնման պատրաստակամություն են հայտնել

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և Ռուսաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավան Կապուրը պատրաստակամություն են հայտնել մեծացնել համագործակցությունը էներգետիկ առևտրի ոլորտում:  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կողմերը գրանցել են երկու երկրների միջև առևտրի ռեկորդային աճ և պատրաստակամություն հայտնել շարունակել համագործակցությունը՝ ավելացնելով փոխգործակցությունը էներգետիկ ռեսուրսների՝ նավթի, նավթամթերքների, հեղուկ բնական գազի, ածխի և պարարտանյութերի առևտրի ոլորտում»,- նշվում է ՌԴ կառավարության հաղորդագրությունում:

2021 թվականին Ռուսաստանի և Հնդկաստանի միջև երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 46,5 տոկոսով՝ գերազանցելով 13,5 միլիարդ դոլարը։ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին ապրանքաշրջանառությունը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը և կազմել 20,4 մլրդ դոլար:

2022 թվականի առաջին ութ ամսում ռուսական նավթի արտահանումը Հնդկաստան աճել է մինչև 16,35 միլիոն տոննա, իսկ ամռանը Ռուսաստանը դեպի Հնդկաստան նավթի առաքումների ծավալով երկրորդ տեղում է եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս