Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան և Չինաստանը կաջակցեն իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթին

Սաուդյան Արաբիան և Չինաստանը մտադիր են ամրապնդել համագործակցությունն իրանական միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ապահվման համար: Այդ մասին հաղորդում է  ТАСС գործակալությունը:

«Կողմերը համաձայնել են, որ անհրաժեշտ է համատեղ համագործակցություն՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթի ապահովման համար», – նշված է Սաուդյան Արաբիա-Չինաստան գագաթնաժողովի արդյունքներով տարածված համատեղ հայտարարությունում:

Կողմերը նաև Իրանին կոչ են արել կատարել պարտավորությունները Միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ կապված երաշխիքների կիրառման մասին համաձայնագրի շրջանակներում:

«Կողմերն Իրանին կոչ են արել համագործակցել Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության հետ և պահպանել (միջուկային զենքի) չտարածման ռեժիմը, ինչպես նաև ընդգծել են բարիդրացիության և պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների պահպանման անհրաժեշտությունը»,- նշված է փաստաթղթում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս