Թայվան թռչող ինքնաթիռը, որը հավանաբար տեղափոխում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, սկսել է վայրէջք կատարել:
Թաիլանդը հատկապես հետաքրքրված է ցածր ածխածնային տեխնոլոգիաներով
«Հուսամ, այն ջանքերը, որոնք թափվեցին Կոսովոյի կողմից մինչև Սերբիայի հետ հնարավոր պատերազմի սկսումը՝ ուղղակի Արևմուտքի վախերի արտահայտությունն է, Արևմուտքը սկսել է վախենալ, այս պահին չունի այն վճռականությունը, ինչ ուներ նախկինում։ Հավանաբար, այս պահին սպասում են, թե Ուկրաինայում ու Թայվանում ինչպես կզարգանան դեպքերը»,- հավելեց Գագիկ Հարությունյանը։
Մոսկվան պատրաստ է անցկացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հավելել է, որ նիստի անցկացման ժամկետները, սակայն, պետք է որոշեն Երևանն ու Բաքուն, գրում է ՏԱՍՍ֊ը։
Փետրվարից Վաշինգտոնը շուրջ 8 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը խոստացել է աջակցել Տայվանին Չինաստանի հարձակվելու դեպքում: Այս մասին հաղորդել է Spiegel հրատարակությունը:
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Huawei ընկերությունը հիմնադրվել է 1987 թվականին: Այն ներկայացված է աշխարհի 170 երկրում և ունի 195 հազարից ավել աշխատակից: Huawei-ն ամբողջ աշխարհում սպասարկում է երեք միլիարդ մարդու:
Արեւմուտքի հիմնական նպատակն է՝ վատթարացնել միլիոնավոր մարդկանց կյանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Տայվանի նեղուցում իրադրության սրումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Տայբեյ հնարավոր այցի մասին հաղորդումների ֆոնին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն իր Twitter-ում հաղորդել է, որ, նկատի առնելով Կոսովոյի իրադրությունը, սերտ շփման մեջ է գտնվում Բելգրադի եւ Պրիշտինայի հետ, կողմերին կոչ է անում՝ հանգստություն պահպանելը:
ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (SEC) հայտարարություն է տարածել 300 միլիոն դոլար արժողությամբ կրիպտո խարդախության սխեմայի վերաբերյալ:
Լեհաստանը, նշել են ներկայացուցչությունում, լի է վճռականությամբ ապահովելու ԵԱՀԿ-ի օգնությունն Ուկրաինային, հաղորդել ՏԱՍՍ-ը:
Նախօրյակին Տայվանում մի քանի տասնյակ մարդիկ են դուրս եկել փողոցներ՝ բողոքելով ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի հավանական այցի դեմ: Այս մասին հաղորդել է «Սինմին վանբաո» թերթը:
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը սխալ է որակել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդի կողմից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին իր գրառումը ջնջելը։ Ֆրենկ Փալոնն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Կովկասի բնության հինգ հրաշալիքների թվում Forbes-ը առանձնացրել է նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներից «Խոսրովի անտառ» պետական արգելոցը և «Դիլիջան» ազգային պարկը։
Այս փուլում արդարացի չէ Չինաստանից պահանջել՝ միանալու ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մասնակցությամբ ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման եւ սահմանափակման վերաբերյալ նոր պայմանագրի քննարկմանը, քանի որ Չինաստանի միջուկային զինանոցը շատ ավելի պակաս է, քան ԱՄՆ-ինը: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:
Օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:
Այսօր առավոտյան (երեքշաբթի օրը՝ 2022 թվականի օգոստոսի 2-ին) վարչապետ Յաիր Լապիդը կանցկացնի խորհրդակցություն
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին պլանավորում է սեպտեմբերին մեկնել Նյու Յորք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) մասնակցելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Բահադարի Ջահրոմին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի պատվիրաության ինքնաթիռը, պատվիրակություն, որը գլխավորում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, օգոստոսի 2-ին վայրէջք է կատարել Քուալա Լումպուրում: Այս մասին են վկայում Flightradar ծառայության տվյալները:
Ֆրանսիայում մի խումբ խորհրդականներ դեմ են արտահայտվել Թուրքիայի հնարավոր ռազմական գործողություններին Սիրիայի քրդական ուժերի դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկչական ուժեր։
Ազ Զավահիրին մտնում էր ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների կողմից առավել ակտիվորեն որոնվող ահաբեկիչների ցուցակի մեջ, նրա գտնվելու վայրի մասին տեղեկությունների համար Վաշինգտոնն առաջարկում էր դրամական պարգև մինչև 25 միլիոն դոլարի չափով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Գերմանիան մեծացնում է ֆինանսական օգնությունն աշխարհում սովի դեմ պայքարի նպատակով: Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել են Funke խմբագրական խմբի թերթերը, Գերմանիան 880 միլիոն եվրո կտրամադրի մարտին խոստացված 430 միլիոն եվոյի փոխարեն:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հրավերով 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը պետական այցով կմեկնի Ղազախստան։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իրաքում քաղաքական ցույցերն ընդլայնում են աշխարհագրությունը՝ տարածվելով նոր նահանգներում: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ քաղաքական գործիչ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ցույցերն արդեն ընդգրկել են յոթ նահանգներ, այդ թվում՝ Բաղդադը։
ԱՄՆ-ը դաշնակիցների հետ համատեղ պատրաստել է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀՊ) լիակատար վերադարձի պլան, որպեսզի Իրանին թույլ չտրվի ստանալ միջուկային զենք: Այս մասին աված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որն օգոստոսի 1-ին հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի թեստը կրկին դրական է եղել, բայց նա շարունակում է իրեն լավ զգալ: Այս մասին հայտնել է նախագահ Բայդենի բժիշկ Քևին Օ’Քոնորը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել, և այն երբեք չպետք է սանձազերծվի։ «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը հետևում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի տառին և ոգուն:
Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: