Ռյաբկովը Գրոսիի հետ քննարկել Է միջուկային անվտանգությունը՝ շեշտը դնելով ԶԱԷԿ-ի շուրջ իրավիճակի վրա

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ:

Կողմերը քննարկել են միջուկային անվտանգության խնդիրները:  «Կայացել Է միջուկային անվտանգության խնդիրների հանգամանալից քննարկում՝ շեշտը դնելով Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վրա», – նշել են դիվանագիտական ​​գերատեսչությունում։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը քննարկել են նաև «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի քանի այլ հարցեր»:

Ռաֆայել Գրոսին իր Twitter-ի էջում ավելի վաղ հայտնել էր, որ գտնվում է Մոսկվայում՝ շարունակելու մանրակրկիտ տեխնիկական աշխատանքն՝ ուղղված միջուկային անվտանգությանը և Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտու ստեղծմանը: Փետրվարի 9-ին նա հանդիպել էր «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ:

Տեսանյութեր

Լրահոս