Եվրամիությունը պատրաստել է Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկ, որոնք քննարկվելու են դեկտեմբերի 10-11-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆանտաստիկ է համարել այն նորությունը, որ Բրիտանիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ Pfizer եւ BioNTech դեղագործական ընկերությունների պատվաստանյութին:
Լոս Անջելեսի՝ ԱՄՆ-ի մեգապոլիսներից մեկի, իշխանությունները հայտարարել են COVID-19-ով հիվանդացության դեպքերի աճի պատճառով քաղաքի բոլոր բնակիչների համար պարտադիր տնային մեկուսացում սահմանելու մասին:
Վերջին ժամանակաշրջանում թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամները անվտանգության սպառնալիք են դարձել Եվրոպայի համար։ Այս մասին. ըստ ermenihaber.am–ի՝ գրում է քրդական «ANF News» լրատվական կայքը։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հիշեցրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հաստատել է այդ մտադրությունը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք «Սպուտնիկ Արմենիայից»:
Մոլդովայի ընտրված նախագահ Մայա Սանդուն, Քիշնեւի կենտրոնում ելույթ ունենալով բողոքարարների առջեւ, պահանջել է վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացում եւ կառավարության հրաժարական:
Գերմանիայի ներկայացուցիչ Հելգա Շմիդը կնշանակվի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ-ի) գլխավոր քարտուղար:
Ինչպես տեղեկացրել ենք, նոյեմբերի 9-ի Արցախյան հրադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Սփյուռքի տարբեր համայնքների բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ հանդես են եկել հայտարարություններով և ուղերձներով, որոնցում խստիվ դատապարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարությունը՝ պահանջելով վարչապետի և նրա թիմի հրաժարականը։
Ֆրանսիայի Վիեն քաղաքի դատախազությունը հայերի վրա հարձակված երկու թուրքի նկատմամբ մեղադրանք է առաջադրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում առնվազն հինգ մարդ է զոհվել շենքի փլվելու հետեւանքով: Այդ մասին հաղորդել է El-Watan թերթը:
«Բուրեւի» արեւադարձային ցիկլոնը դեկտեմբերի 2-ի երեկոյան մոլեգնել է Շրի Լանկայի արեւելյան ծովեզերքին:
Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հայնձնաժողովը դեկտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձևի նախագիծ։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է թողնել պաշտոնը, եթե ընդդիմությունը հաղթանակ տանի երկրի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Հունգարացի մասնագետները Ռուսաստան են ժամանել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հետազոտելու համար, նրանք կայցելեն առողջապահական հաստատություններ, որոնցում անցկացվել են պատրաստուկի կլինիկական հետազոտությունները, ինչպես նաեւ կուսումնասիրեն պատվաստանյութի արտադրությունը:
Խորհրդարանի որոշմամբ դեկտեմբերի 2-ին Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել կլիմայի փոփոխության պատճառով:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն անցած շաբաթ կրկին ավելացել է գրեթե չորս միլիոնով:
Փրկարարները Ֆրանսիայի հարավի Պերպինիան քաղաքում մի քանի ժամ տեւող գործողության ժամանակ գործի են դրել շինարարական կռունկ՝ բնակարանից 300 կիլոգրամ քաշ ունեցող տղամարդուն դուրս բերելու համար:
Իտալիայի Լոմբարդիա հյուսիսային մարզի Արդենո փոքրիկ քաղաքի բնակչուհի Մարիա Օրսինգերը, որի 101-ամյակը լրացել է հուլիսին, արդեն երեք անգամ վարակվել է կորոնավիրուսով, բայց, չնայած դրան, իրեն լավ է զգում:
«Ինչի՞ դա հանգեցրեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար՝ մենք դա տեսնում ենք, և ինձ թվում է, որ յուրաքանչյուր օր, անցկացված պարոն Փաշինյանի կողմից իր պաշտոնին, խորացնում է այդ իրավիճակը՝ անկախ նրանից, թե հրապարակային ինչ գնահատականներ են տրվում։ Մենք հասկանում ենք, որ հրապարակային գնահատականները պետական գործիչների կողմից արտահայտվում են համապատասխան ձևով հավասարակշռված։ Թե ինչպես այդ հարցը կլուծվի երկրի ներսում՝ ինձ համար բավականին բարդ է ասելը, քանի որ իրադարձություններն արագ են զարգանում, և ես չէի ցանկանա զբաղվել գուշակությամբ։ Բայց կա զգացողություն, որ պարոն Փաշինյանի փորձերը՝ մնալ իշխանության, դատապարտված են անհաջողության, ինձ մոտ այսպիսի զգացողություն է»,- նման կարծիք հայտնեց Անդրեյ Արեշևը։
288 հազար քվաթերթիկներ են անհետացել տեղ հասցվելուց հետո նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրություններում, եւս 100 հազար բլանկներ թվագրված են եղել հետին թվով:
Երևանի պետական համալսարանի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ գործող իշխանությունները պետք է հեռանան, և ստեղծվի ժամանակավոր ճգնաժամային կառավարություն:
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ներկայացուցիչները մտադիր են չորեքշաբթի դատական հայց ներկայացնել Նևադա նահանգում ընտրությունների արդյունքների հարցով:
Եվրամիությունը 2014 թվականից ի վեր արդեն ընդհանուր առմամբ Ուկրաինային է տրամադրել ավելի քան 16,5 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն դրամաշնորհների եւ փոխառությունների տեսքով, ինչը գրեթե մեկուկես անգամ ավելի է այն օգնության փաթեթից, որը Եվրահանձնաժողովը խոստացել էր 2014 թվականի մարտին:
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման ավելի քան 157 հազար նոր դեպք է հայտնաբերվել մեկ օրում, COVID-19-ից մահացել է 1172 մարդ:
Հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները Եվրոպայի գազամբարներ 2020 թվականի նոյեմբերին տարեկան արտահայտությամբ կրճատվել է 39 տոկոսով:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրում հաջորդ շաբաթ սկսել կորոնավիրուսի մասշտաբային պատվաստումները:
ՀԱՊԿ-ի անդամ պետությունները կշարունակեն կանոնավոր համատեղ վարժանքների անցկացումը:
ՀԱՊԿ խորհրդի առցանց նիստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին բնորոշել է որպես «խիզախ» առաջնորդ և կոչ է արել աջակցել Փաշինյանին ու նրա թիմին՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրերը իրականացնելու գործում։
Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են ոստիկանության աշխատակիցների վրա կրակ բացած երկրորդ կասկածյալին, որը տեղի էր ունեցել հոկտեմբերի սկզբին Վալ դ՛Ուազ դեպարտամենտում:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խիզախություն է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածության ստորագրումը: