![](/banners/BeFunky-design.jpg)
«Ես առայժմ պարզապես պատրաստ չեմ ընդունելու այդ որոշումը». Բայդեն
![](https://168.am/wp-content/uploads/2022/03/1077682.jpg)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ առայժմ պատրաստ չէ որոշում ընդունելու` արդյոք կմասնակցի՞ 2024 թ. նախագահական ընտրություններին։ Այս մասին Բայդենը հայտարարել է ամերիկյան իսպանալեզու Telemundo հեռուստաալիքին տվախ հարցազրույցում։
«Ես առայժմ պարզապես պատրաստ չեմ ընդունելու այդ որոշումը»,- նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք դրանում ինչ-որ թաքնված դրդապատճառ կա, Բայդենը պատասխանել է. «Ո՛չ»: