Բաժիններ՝

Ֆինլանդիան կքննարկի Շվեդիայից առանձին ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությունը. Reuters

Ֆինլանդիան կարող է առանց Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության ընթացակարգը սկսել ֆիննական հասարակության մեջ այս գաղափարի աճող ժողովրդականության պայմաններում, եթե այսօր Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորները որոշեն դաշինքի հիմնադիր պայմանագրերի վավերացման հարցը:

Գործակալության տվյալներով՝ Ֆինլանդիայի խորհրդարանական խմբակցություններն այսօր կորոշեն՝ արդյոք խորհրդարանը պետք է վավերացնի ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրերը մինչև մարտի 3-ին արձակուրդ գնալը: Եթե ​​խորհրդարանը քվեարկի պայմանագրերը վավերացնելու օգտին, ինչն, ըստ գործակալության, շատ հավանական է, ապա նախագահը պետք է հայտը ներկայացնի երեք ամսվա ընթացքում:

ՆԱՏՕ-ի բոլոր անդամների կողմից հայտի վավերացումը կարող է հանգեցնել դաշինքին Ֆինլանդիայի անդամակցության՝ առանց Շվեդիայի: Դրա համար հարկավոր է, որ Թուրքիան և Հունգարիան վավերացնեն Ֆինլանդիայի անդամակցության հայտը, և որ ՆԱՏՕ-ն պաշտոնապես Ֆինլանդիային հրավիրի՝ որպես անդամ:

Ֆինլանդիայի արդարադատության կանցլեր Թուոմաս Պոյստին ասել է, որ այս գործընթացը թույլ է տալիս, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիան մի փոքր էլ սպասի Շվեդիային, բայց դա չի կարող տևել հավերժ։ Ֆինլանդիան և Շվեդիան 2022 թվականի մայիսին Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության հայտեր են ներկայացրել, սակայն Թուրքիան արգելափակել է անդամակցության գործընթացը՝ պահանջելով նրանցից ահաբեկչական հայտարարել քրդական կազմակերպություններն, ինչպես նաև արտահանձնել այն անձանց, ովքեր մեղադրվում են ահաբեկչության կամ 2016 թվականի հեղաշրջման փորձին մասնակցության մեջ։

2022 թ. հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ տեղի ունեցան բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի, այն ժամանակ Շվեդիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Մագդալենա Անդերսոնի և դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջև։

Ստորագրվեց հուշագիր, որը երկու երկրներին թույլ է տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին։ Անկարան ավելի վաղ հայտարարել է, որ Հելսինկիի և Ստոկհոլմի հետ ստորագրված հուշագիրը վերջնական բնույթ չի կրում, և Թուրքիայի խորհրդարանը կարող է հավանություն չտալ դրան, եթե երկու պետությունները չկատարեն ահաբեկչական կազմակերպություններին հակազդելու՝ դրանում ամրագրված պարտավորությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս