Բաժիններ՝

Վրաստանն ու Խորվաթիան ստորագրել են տնտեսական համագործակցության համաձայնագիր

Վրաստանի և Խորվաթիայի արտաքին գործերի նախարարներ Իլյա Դարչիաշվիլին և Գորդան Գրլիչ Ռադմանը Թբիլիսիում կայացած հանդիպմանը ստորագրել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համաձայնագիր։

«Նախարար [Գրլիչ] Ռադմանի այցի շրջանակներում ստորագրվում է երկու կարևոր փաստաթուղթ՝ տնտեսական համագործակցության համաձայնագիր և փոխըմբռնման հուշագիր արտաքին գործերի նախարարությունների միջև», – մեջբերում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը Դարչիաշվիլի խոսքը:

Դարչիաշվիլին նաև հույս է հայտնել, որ մոտ ապագայում կաճի Խորվաթիայի ընկերությունների հետաքրքրությունը Վրաստանի ներդրումային ներուժի նկատմամբ։

Համատեղ մամուլի ասուլիսում Գրլիչ Ռադմանը նշել է, որ «վերջերս Զագրեբում բացվել է Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունը, որն է’լ ավելի կամրապնդի երկու երկրների բարեկամական կապերը։ Գրլիչ Ռադմանը Թբիլիսի է ժամանել իր առաջին այցով` երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի շրջանակներում։ Դիվանագետն արդեն հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Վրաստան այցից առաջ Ռադմանն այցելել էր Հայաստան:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Խորվաթիայի արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը ստորագրել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Խորվաթիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի միջև փոխըմբռնման հուշագիր դիվանագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս