Ռուսաստանի Դանշությունը կանի հնարավորը, որպեսզի կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սրացումը:
Մենք խիստ անհանգստացած ենք վերջին շրջանում հայ-ադրբեջանական միջազգային սահմանին բռնությունների աճով՝ Տավուշ մարզի սահմանամերձ գյուղերի տարածքում:
Նիդերլանդների խորհրդարանի երկու պատգամավոր համատեղ նամակ են ուղղել Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարին՝ պարզաբանումներ հայցելով ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրմանն ուղղված հայկական կողմի ամիսների շարունակվող ահազանգներին տրված ընթացքի և այլ հարցերի մասին:
Արգենտինացի բժիշկները մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով ախտահարման 4 250 դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն է համավարակն սկսվելուց ի վեր:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները «խորապես անհանգստացած» է սահմանին տեղի ունեցող մահացու բռնությամբ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) օրական 0,1 միլիոն բարելով նվազեցրել է 2020 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի անկման կանխատեսումը՝ այն դարձնելով օրական մինչեւ 8,9 միլիոն բարել:
Տեներիֆե կղզին (Իսպանիա, Կանարյան կղզիներ) ամբողջովին մնացել է առանց լույսի:
Վերջերս մի տեսանյութ գտա, որտեղ երկու թուրք մտավորականներ հանդես են գալիս Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Քննարկումը տեղի է ունեցել 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեսանյութում Էրդողան Այդինի և Այդին Չուբուքչուի զրույցը թուրքերեն է՝ անգլերեն ենթագրերով։ Մեկ ժամ 37 րոպե տևողությամբ ծրագրի անվանումն է՝ «Բաբելոնյան աշտարակ»: Ծրագրի վերնագիրն է՝ «Առերեսվելով ցեղասպանությանը»։
«Այն հանգամանքը, որ հայ-ադրբեջանական վերսկսված բախումները մեծ թափով ու բոլոր ուղղություններով չեն ընթանում, թույլ է տալիս ենթադրել, որ կողմերը լայնածավալ պատերազմ չեն ցանկանում»,- 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով տավուշյան սրացմանը։
Տոկիոյի իշխանությունները մինչեւ առավելագույն չորրորդ մակարդակի են բարձրացրել կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մակարդակը՝ վարակվածների թվի՝ արդեն մեկ շաբաթ տեւող ամենօրյա ավելացման ֆոնին:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 13 միլիոն 499 հազարը:
Եվրամիության մշակած ռազմավարությունը գլոբալ կարանտինի նոր սահմանում եւ ԵՄ-ի տնտեսության կանգնեցում թույլ չի տա համավարակի երկրորդ ալքի դեպքում:
Ռուսաստանը կոչ է անում Բաքվին և Երևանին լուծել տարաձայնությունները բանակցությունների միջոցով։
Ալժիրի դատարանը 10 տարվա բանտարկության է դատապարտել երկրի նախկին վարչապետներ Ահմեդ Ույահյային եւ Աբդելմալեք Սելյալին՝ գործարար Մուհիդին Թահքութին ապօրինի արտոնությունների տրամադրման գործով:
Պենտագոնը պաշտոնապես հավաստել է Միացյալ Նահանգների ուժերի հեռանալն Աֆղանստանի տարածքի հինգ ռազմակայաններից, ինչպես նաեւ զորքերի թվաքանակի կրճատումը մինչեւ այն մակարդակ, որը նախատեսված է Վաշինգտոնի եւ «Թալիբան» արմատական շարժան միջեւ կնքված հաշտության համաձայնագրով:
Տարբեր գրոհների հետեւանքով Աֆղանստանում ավելի քան 2,6 հազար խաղաղ բնակիչ է զոհվել ու տուժել վերջին հինգ ամսվա ընթացքում:
Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ԱՄՆ-ի զինծառայողների թվում կորոնավիրուսով վարակման առնվազն 36 նոր դեպք է հայտնաբերվել:
Չինաստանը դատապարտում է «Հոնկոնգի ինքնավարության մասին» ԱՄՆ-ում ընդունված օրենքը: Այդ մասին ասվում է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ:
«Մոդերնա» ընկերության՝ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների արդյունքում պատվաստանյութն առաջացրել է իմունային պատասխան՝ SARS-CoV-2- ի դեմ:
Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերն ավելացել են ավելի քան 29,4 հազարով եւ կազմել 936 181:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ կոնգրեսականներ Թի Ջեյ Քոքսը և Բրեդ Շերմանն անհանգստություն են հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետ կապված՝ ընդգծելով, որ ցավոք, այդ գործողությունները զարմանալի չեն՝ հաշվի առնելով Ադրբեջանի շարունակ աճող ռազմատենչ հռետորաբանությունը Հայաստանի և Արցախի նկատմամբ: Նշվում է, որ նման գործողությունները վտանգում են ոչ միայն զինվորների, այլև խաղաղ քաղաքացիների կյանքը»:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 14-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող աշխարհի տարբեր պետությունների խորհրդարանականների կողմից նախաձեռնած արշավին է միացել նաև Իսպանիայի խորհրդարանի ազգությամբ բասկ պատգամավոր Ջոն Ինարիտուն։
Հունիսին Չինաստանը նավթի ներմուծումը տարեկան հաշվարկով ավելացրել է մեկ երրորդով. արդյունքում ցուցանիշը երկրորդ ամիսն անընդմեջ նորացնում է պատմական ռեկորդը:
ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը հունիս ամսին հասել է 864 միլիարդ դոլարի ռեկորդային նշագծի:
ԱՄՆ-ի իշխանությունները չկարողացան մեկուսացման համընդհանուր ռեժիմ սահմանել, ինչի հետեւանքով երկրում կորոնավիրուսը շարունակում է տարածվել, հայտարարել է ամերիկացի վարակաբան, COVID-19-ի դեմ պայքարի աշխատանքային խմբի գլխավոր փորձագետ դոկտոր Էնտոնի Ֆաուչին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Ղազախստան կուղարկի մասնագետների թոքաբորբով հիվանդացության աճի պատճառների ուսումնասիրման համար:
Հունաստանը ներկայում չի քննարկում, թե ինչպես պատասխանել Թուրքիային Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթի վերածելու պատճառով, Աթենքը ձգտում է հասնել Թուրքիայի գործողությունների համաշխարհային դատապարտման:
«Լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին այս պահին վտանգավոր ընթացք ունի»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին բռնկված ռազմական դիմակայությանը։