
Էրդողանը քննադատել է Բլինքենին՝ Իսրայելի և Գազայի իրավիճակին նրա «միջկրոնական» մոտեցման համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը խիստ քննադատել է ԱՄՆ-ին՝ Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածությունը սրելու համար՝ տարածաշրջան ավիակիրներ ուղարկելով և միաժամանակ միջկրոնական բառապաշար օգտագործելով, հայտնում է Middle East Eye-ը։
«Իհարկե, ԱՄՆ-ի ավիակիրներ ուղարկելը տարածաշրջան, ցավոք, չի նպաստում կողմերի միջև խաղաղության հաստատմանը և լարվածության թուլացմանը,- ասել է Էրդողանը տեսաուղերձում։ – ԱՄՆ պետքարտուղարը (Էնթոնի Բլինքեն) ասում է. «Ես Իսրայելին վերաբերվում եմ իբրև հրեա, ոչ թե իբրև պետքարտուղար: Սա ի՞նչ մոտեցում է։ Եթե մարդիկ արձագանքեն դրան՝ ասելով, որ տարածաշրջանին վերաբերվում են որպես մուսուլման, ի՞նչ կպատասխանեք: Դուք պետք է մարդկանց վերաբերվեք որպես մարդկանց»։
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Գազայի 360 քառակուսի կիլոմետրի վրա ապրող երկու միլիոն մարդկանց էլեկտրաէներգիայի, ջրի, վառելիքի և սննդի մատակարարման դադարեցումը Իսրայելի կողմից մարդու հիմնարար իրավունքների խախտում է։
Նա նաև քննադատել է ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային տարածաշրջանին օգնություն ուղարկելու փոխարեն ինքնաթիռներ ուղարկելու համար: