Բաժիններ՝

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը կարող է Եվրոպայում փախստականների թվի կտրուկ աճի պատճառ դառնալ. Միշել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ուրբաթ օրը նախազգուշացրել է, որ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմը կարող է Եվրոպա ուղևորվող փախստականների թվի կտրուկ աճ առաջացնել, ինչն էլ կարող է հանգեցնել հակամիգրանտական ուժերի ակտիվացման, խորացող ճեղքվածքի և Իսրայելի ու պաղեստինցիների կողմնակիցների միջև լարվածության սրման։

Միշելն ընդգծել է, որ այժմ «էլ ավելի մեծ դժվարությունների ժամանակը չէ, քանի որ մենք հակամարտությունները ներմուծելու ենք ԵՄ»։

«Մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի կանխենք տարածաշրջանային էսկալացիան, որը ողբերգություն կլինի առաջին հերթին տարածաշրջանի, տարածաշրջանի բնակիչների, բայց նաև ողջ աշխարհի համար»,- ասել է նա։

«Ընդհանուր դիրքորոշումն այն է, որ մենք շատ հստակ հայտարարում ենք, որ հավատում ենք միջազգային իրավունքին: Մենք հավատում ենք այս գաղափարին, այն հիմնարար սկզբունքներին, որոնք պետք է հարգվեն, նաև երբ նման ողբերգություն է տեղի ունենում», – ավելացրել է Շառլ Միշելը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս