Ամերիկյան «Huffington Post» պարբերականի ձեռքն են ընկել ԱՄՆ պետքարտուղարության ներքին նամակագրությունը պաղեստինա-իսրայելական պատերազմի մասին

Ամերիկյան «Huffington Post» պարբերականի ձեռքն են ընկել ԱՄՆ պետքարտուղարության ներքին նամակագրությունը պաղեստինա-իսրայելական պատերազմի մասին։

Վարուժան Գեղամյանը գրում է. «Ըստ այդ նամակագրության՝ ԱՄՆ պետքարտուղարությունը «ներքին կարգով» կոչ է անում ամերիկացի դիվանագետներին չկիրառել «դեէսկալացիա», «զինադադար», «հանգստության վերականգնում», «բռնության և արյունահեղության դադարեցում» (“de-escalation/ceasefire,” “end to violence/bloodshed” and “restoring calm”) տերմինները Գազայի իրավիճակի վերաբերյալ։

Սա, իրականում, որևէ նորություն չէ նրանց համար, ովքեր գիտեն քաղաքականության իրականության բնույթը։

Սակայն ցինիզմը դառնում է այլևս բացահայտ։ Ու դա լավ է, բազմաթիվ միֆեր «միջազգային հանրության» և «21-րդ դարի» մասին կվերանան»։

Տեսանյութեր

Լրահոս