Կատարը հավատարիմ է Իրանի և ԱՄՆ-ի հետ 6 միլիարդ դոլարի համաձայնագիրը կյանքի կոչելու իր հանձնառությանը

Կատարի վարչապետ Շեյխ Մուհամեդ բեն Աբդուլռահման ալ-Թանին ուրբաթ օրը հայտարարել է, որ իր երկիրը հավատարիմ է Իրանի և ԱՄՆ-ի հետ համաձայնագրի իրականացմանը 6 միլիարդ դոլար արժողությամբ իրանական միջոցների հարցում, որոնք պահվում են Կատարի բանկերից մեկում, հայտնում է Reuters-ը:

«Այդ 6 միլիարդ դոլարը կօգտագործվի ԱՄՆ-ի և Իրանի հետ կնքված համաձայնագրի համաձայն»,- ասել է նա ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ մամուլի ասուլիսում։

Ավելի վաղ Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քըրբին MSNBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է կրկին սառեցնել Իրանի 6 միլիարդ դոլարը, որը պահվում է Կատարի բանկում, եթե հայտնի դառնա պաղեստինա-իսրայելական հակամարտությանը այդ երկրի մասնակցությունը:

Ավելի ուշ Իրանը հերքեց Washington Post-ի այն տեղեկությունը, ըստ որի ԱՄՆ-ը և Կատարը պայմանավորվել են կանխել Իսլամական Հանրապետության հասանելիությունը 6 միլիարդ դոլարին, որը վերջերս ապասառեցվել և փոխանցվել էր Կատարի բանկին:

Տեսանյութեր

Լրահոս