
Մոսկվան դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացմանը․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան դեմ է Իսրայելի կողմից Գազայի հատվածի օկուպացմանը՝ անկլավում Իսրայելի ցամաքային գործողության դեպքում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, փոխանցում է Риа Новости-ն։
«Մենք դեմ ենք օկուպացիային: Կա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, ըստ որի, սկզբունքորեն խաղաղության և անվտանգության հիմքը հողն է՝ խաղաղության դիմաց, Իսրայելի հեռացումը՝ օկուպացված արաբական տարածքներից»,- նշված է հայտարարության մեջ։