
«Սա Հոլոքոստից ի վեր հրեաների դեմ ամենասարսափելի հարձակումն է». Ֆոն դեր Լյայեն

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին ասել է, որ Իսրայելը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին և խոստացել, որ Եվրոպան նրա կողքին կլինի։
«Սա Հոլոքոստից ի վեր հրեաների դեմ ամենասարսափելի հարձակումն է», – Թել Ավիվում Իսրայելի առաջնորդին է ասել Եվրահանձնաժողովի նախագահը՝ ՀԱՄԱՍ-ի հարձակման վայր այցելելուց հետո:
«Մենք կարծում էինք, որ դա երբեք չի կրկնվի, բայց դա տեղի ունեցավ: Այս անասելի ողբերգության առջև հնարավոր պատասխանը մեկն է՝ Եվրոպան հանդես է գալիս Իսրայելի կողմից»,- հավելել է նա: