
Էրդողանը կարող է նպաստել պաղեստինա-իսրայելական լարվածության թուլացմանը. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն անդրադարձել է Պաղեստինի և Իսրայելի միջև վերջերս սկսված ռազմական բախումներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Շոլցը կոչ է արել զերծ մնալ թշնամական գործողություններից և նշել, որ իրենց ուղերձը բաց է․ «Իսրայելի վրա հարձակում իրականացնելն աններելի սխալ կլինի»։
Բացի այդ, Շոլցը նշել է, որ իրադարձությունների հետ կապված սերտ կապի մեջ է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ էլ-Սիսիի հետ, ով Գազայի հետ բանակցելու խողովակներ ունի։
Նա նաև հայտնել է, որ պլանավորում է հեռախոսազրույց ունենալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաև մայրաքաղաք Բեռլինում ընդունել Կատարի Էմիրին։
«Բոլոր երեքն էլ ներկա իրավիճակում կարող են կարևոր դեր խաղալ միջնորդություն իրականացնելու և լարվածությունը թուլացնելու տեսանկյունից»,-հավելել է Շոլցը։
Հիշեցնենք, որ Պաղեստինում գործունեություն ծավալող «ՀԱՄԱՍ» խմբավորումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի ուղղությամբ լայնամասշտաբ հարձակման էր սկսել։