
Վրաստանի ՀՆԱ-ն երեք եռամսյակում աճել է 6,8 %-ով

2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6,8 %։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։
Նշվում է, որ ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ սեպտեմբերին տնտեսական աճը կազմել է 5,1 %։ Սեպտեմբերին աճ է նկատվել ֆինանսական և ապահովագրական գործունեության, շինարարության, առևտրի, հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի ոլորտներում։ Ընդ որում, անկում է գրանցվել մշակող արդյունաբերության, տրանսպորտի և անշարժ գույքի ոլորտներում։
Վրաստանում ապրանքաշրջանառությունը տարվա ինն ամիսներին գերազանցել է 15,9 մլրդ դոլարը, ինչը 16,5 %-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արտահանումը կազմել է ավելի քան $4,6 մլրդ (աճը՝ 12,7 %), իսկ ներմուծումը կազմել է ավելի քան $11,3 մլրդ (աճը՝ 18,2%)