Ղազախստանը և Ֆրանսիան ստորագրել են ռազմավարական հանքանյութերին առնչվող համագործակցության հռչակագիր
Ղազախստանի և Ֆրանսիայի ղեկավարներն Աստանայում ստորագրել են հռչակագիր ռազմավարական հանքանյութերի շուրջ համագործակցության մտադրությունների շուրջ։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ համատեղ ճեպազրույցում։
«Ղազախստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվել է ռազմավարական հանքանյութերի ոլորտում համագործակցության մտադրությունների մասին հռչակագիր: Ինչպես տեսաք, մենք նաև համաձայնություններ ենք ձեռք բերել Boehringer Ingelheim, Total Energies, Alstom ընկերությունների հետ: Այս համաձայնություններն օգտակար կլինեն երկու երկրների համար: Նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է խթանել համատեղ ներդրումային նախագծերը նախարարությունների մակարդակով», – Ղազախստանի նախագահի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։
Տոկաևը հավելել է, որ առաջարկել է դրա համար ստեղծել հատուկ աշխատանքային խումբ։
Ըստ մամուլի ծառայության՝ բանակցությունների ընթացքում կողմերն առանձնահատուկ ուշադրություն են նվիրել փոխգործակցության մասշտաբների ընդլայնմանն առևտրի, տնտեսության և ներդրումների ոլորտներում:
Բանակցությունների արդյունքներով կողմերը նաև ստորագրել են մի շարք համաձայնագրեր: Այնուհետև Տոկաևը և Մակրոնը մասնակցել են ղազախ-ֆրանսիական բիզնես-ֆորումի բացմանը։
Ղազախստանից հետո Էմանուել Մակրոնը կմեկնի Ուզբեկստան