Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան փակել է իր դեսպանատները աշխարհի մի շարք երկրներում

Հյուսիսային Կորեան շուրջ մեկ տասնյակ դեսպանատներ է փակել Իսպանիայում, Հոնկոնգում և աֆրիկյան մի շարք երկրներում։ Reuters գործակալությունը հայտնում է, որ փակվել է Փհենյանի դիվանագիտական առաքելությունների 25 %-ը։

Հարավային Կորեայի միավորման նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի այս քայլը ցույց է տալիս, որ երկիրը դժվարություններ ունի օտարերկրյա պետություններում գումար աշխատելու հետ, ինչի պատճառը միջազգային պատժամիջոցներն են։ Հարավային Կորեայի միավորման նախարարությունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի այս քայլը ցույց է տալիս, որ երկիրը դժվարություններ ունի օտարերկրյա պետություններում գումար աշխատելու հետ, ինչի պատճառը միջազգային պատժամիջոցներն են։Ըստ տարբեր փորձագետների՝ դեսպանատների փակումը նաև վկայում է Հյուսիսային Կորեայի տնտեսական անկման մասին։

Անգոլայում և Ուգանդայում ԿԺԴՀ-ի դեսպաններն անցյալ շաբաթ հրաժեշտ են տվել այդ երկրների ղեկավարներին՝ չնայած և՛ Անգոլան, և՛ Ուգանդան 1970-ականներից բարեկամական հարաբերություններ ունեն Հյուսիսային Կորեայի հետ և համագործակցում են ռազմական ոլորտում։

Հյուսիսային Կորեան պաշտոնական հարաբերություններ ունի 159 երկրների հետ, սակայն դիվանագիտական առաքելություններ ունի 53 օտարերկրյա պետություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930