
Դաղստանի դատարանը ձերբակալել է Մախաչկալայի օդանավակայանի անկարգությունների ևս 7 մասնակիցների

Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի օդանավակայանում անկարգությունների համար ձերբակալված անձանց թիվը հասել է տասներկուսի. ձերբակալվել է ևս յոթ անձ։ Այդ մասին հայտնել է Դաղաստանի Գերագույն դատարանի մամուլի ծառայության ղեկավար Զարեմա Մամաևան։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անկարգությունների հինգ մասնակիցներ ձերբակալվել են։
«Քննվել է Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման երկու դեպք, նշանակվել է պատիժ՝ վարչական կալանք՝ երեք օր ժամկետով», – ասել է Մամաևան։