Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 3-ին կայցելի Հայաստան, որից հետո կմեկնի Ադրբեջան։ Այս մասին Բեռլինում լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

«Նախարարը ուրբաթ առավոտյան կմեկնի Հայաստան և Ադրբեջան։ Նախ նա կժամանի Երևան, որտեղ կհանդիպի իր գործընկեր (խմբ.՝ Արարատ) Միրզոյանի հետ», – Գերմանիայի ԱԳՆ խոսնակի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ըստ հրապարակման՝ Բերբոքը նախատեսում է նաև այցելել Հայաստանում Լեռնային Ղարաբաղի փախստականների տեղավորման կենտրոն:

Նոյեմբերի 4-ին նա կուղևորվի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացիայի օգտին», – ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս