ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ներկայում գտնվում է Իրանի հետ համաձայնագրի կնքման գործընթացում և կտեսնեն, թե ինչ արդյունք կտա դա։
Սպիտակ տան և Նեթանյահուի ռեժիմի՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորությանը Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի համալիրի նկատմամբ խնամակալության պատմական իրավունքից զրկելու ծրագիրը կհանգեցնի Մերձավոր արևելքում «բռնության բռնկման», վստահ է իսրայելա-ամերիկացի փաստաբան Դենիել Զայդեմանը՝ Terrestrial Jerusalem ոչ կառավարական կազմակերպության հիմնադիրը, որը հետևում է Արևելյան Երուսաղեմում իսրայելական բնակավայրերի զարգացմանը։
Իսրայելը կարող է մասնակիորեն դուրս բերել զորքերը Հարավային Լիբանանից՝ երկու երկրների միջև կարգավորման քննարկվող մեխանիզմի շրջանակում։ Դրա մասին հայտնել է իսրայելական 13-րդ ալիքը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտտեն ընտրվել է՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդարտեցնելու ունակության պատճառով, գրում է The New York Times-ը։
ԵԽԽՎ-ում քննարկվել են Թուրքիայի դատական համակարգի գործունեությունն ու ընդդիմության նկատմամբ ճնշումները։
Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության բազմաթիվ ստորաբաժանումներ։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր և ծանր տուժածներ չկան։ Երկու աշխատակցի ցուցաբերվել է բժշկական օգնություն՝ ծխից թեթև թունավորման պատճառով։
168TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն է։
Իսրայելի սփյուռքի հարցերով նախարար Ամիխայ Չիկլին հայտարարել է, որ Թուրքիան և Սիրիան ներկայումս ավելի մեծ մտահոգություն են առաջացնում, քան Իրանը։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունին հայտնել են, որ ԱՄՆ-ն հետևում է Շվեյցարիայում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, ներառյալ՝ Լիբանանում հրադադարի ռեժիմի ամրապնդման ու համախմբման ծրագրերը:
Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ նրանք կասկածվում են տարբեր ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունենալու մեջ։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոսել է տարածաշրջանում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման մասին։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկի բարձրաստիճան միջոցառմանը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ հնարավոր վերջնական համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։
Հնդկական Լաքհնաու քաղաքում (Ալիգանջ շրջան) երկուշաբթի կեսօրին ավերիչ հրդեհ է բռնկվել անիմացիայի և կրկնուսուցման պարապմունքների կենտրոնում, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, մի քանիսն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Միջադեպի մասին հաղորդում է Punjab Newsline-ը։
Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նոր կանոնները։ ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Արտեմևի խոսքով՝ էլեկտրոնային առևտուրն այսօր ԵԱՏՄ-ի ամենաարագ զարգացող ոլորտներից է։
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է:
Հունիսի 23-ին Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակի» բարձրաստիճան միջոցառման շրջանակում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը գլոբալ բնույթի մասշտաբային էներգետիկ ճգնաժամ է հրահրել։
Մտցվում է կացության կարգավիճակի (կացության իրավունքի) նոր կատեգորիա. դա Վրաստանի քաղաքացու ամուսնու կացության կարգավիճակն է։ Դրա մասին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Դարախվելիձեն՝ օրենսդրական նախաձեռնության կարգով կառավարության մշակած «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հաղորդում է Грузия Online-ը։
Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Բրյուսելում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ քննարկել է նախկինում գործող երկաթուղային և ավտոմոբիլային կապերի վերականգնման աշխատանքները։
Միխայիլ Պոլուբոյարինովը, որն Аэрофлот-ը ղեկավարել է 2020 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի ապրիլը, դարձել է քրեական գործի հետաքննության անձ։ Դրա մասին «Ведомости»-ին հայտնել են թոփ-մենեջերին ճանաչող երկու զրուցակիցներ։
Քննարկվել են նաև հայկական ավիափոխադրողներին Եվրոպական միության օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացին և այդ ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր:
ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելության ղեկավար Դամիեն Կոտյեն հայտարարել է, որ ընտրությունների դիտարկման մոտեցումները պետք է վերանայվեն՝ ավելի մեծ ուշադրություն դարձնելով նախընտրական և հետընտրական փուլերին։
Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին դիտարկում է երկրում հաջորդ համապետական ընտրություններն արդեն ապրիլին անցկացնելու հնարավորությունը, այսինքն՝ 2027 թվականի վերջին օրենքով սահմանված վերջնաժամկետից մի քանի ամիս շուտ։ Դրա մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Լիբանանը գտնվում է Իրանի օկուպացիայի տակ․ նման հայտարարություն է արել Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը։
Երևանում հունիսի 23-ին անցկացվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային թողունակության աճին միտված հարցերի քննարկման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի նիստը։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հայտարարել է, որ երկիրը մերժում է Իսրայելի ներկայությունը Լիբանանի հարավում, ինչպես նաև ցանկացած օտարերկրյա միջամտություն՝ ներառյալ Իրանի կողմից, Վաշինգտոնում ընթացող Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հինգերորդ փուլի մեկնարկի ֆոնին։ Դրա մասին հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսել Ստամբուլյան համաձայնագրերի հիման վրա։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։
Իրանը վերականգնել է օդային երթևեկությունը երկրի ամբողջ տարածքում, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։
Քանի որ Ուկրաինայի զինված ուժերի համար մարտադաշտի իրավիճակը վատթարանում է, ուկրաինական կողմը որդեգրել է ռուսական քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները թիրախավորելու մարտավարությունը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության հետ հանդիպման ժամանակ։