Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը ուկրաինական կարգավորման թեմայով: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:
Բելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնց օգնությամբ Ռուսաստանը համակարգել է Ուկրաինայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարվածները: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի այն խոսքերը, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ, Թեհրանում գնահատում են որպես միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության խախտման խոստովանություն: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
ԱՄՆ-ն մտադիր է Իրանի հետ կառուցողական երկխոսություն հաստատել և նոր համաձայնագրերի հասնել։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի դաշնակիցներն Իրանի հետ զինված հակամարտության ժամանակ շատ ակտիվորեն օգնել են ամերիկյան զորքերին լոգիստիկային վերաբերող հարցերում: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը, որի տեսանյութը տարածել է Fox News-ը։
ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդել քաղաքի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնելու է հայազգի պաշտոնյա։ Այս մասին տեղեկացրել է US Armenia հեռուստաընկերությունը՝ նշելով, որ Ռոբերտ Ուիլյամը շուրջ 24 տարի ծառայել է Գլենդելի ոստիկանության համակարգում՝ անցնելով ծառայողական տարբեր աստիճաններով։
Վաշինգտոնի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կործանիչներ փոխանցելու հնարավորությունը և այդ հարցով աշխատում է Կոնգրեսի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Ես գիտեմ, որ Փիթ Հեգսեթը և ամբողջ թիմն այժմ զբաղվում են այս հարցի ուսումնասիրությամբ, քանի որ կան որոշակի բաներ, որոնք պետք է հաստատվեն ամերիկյան օրենքների պահանջներին համապատասխանելու […]
Քվեարկության վերջնական արդյունքներով՝ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել 47 սենատոր, դեմ՝ 50-ը, իսկ հանրապետական սենատոր Ռենդ Փոլը ձեռնպահ է մնացել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն պատասխանել են լրագրողների հարցերին։ Հարցուպատասխանի ժամանակ Թրամփն անդրադարձել է ԱՄՆ-Իրան բանակցություններին ու Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին իր մասնակցությանը։
Ճապոնիայում առնվազն չորս մարդ է վիրավորվել երկրի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով: Այս մասին հաղորդում է Kyodo լրատվական գործակալությունը: Երկրաշարժը գրանցվել է առավոտյան ժամը 7:30-ին։ Տուժածները, որոնց թվում են 50 տարեկան անձինք և դեռահասներ, թեթև վնասվածքներով տեսափոխվել են հիվանդանոց: Արագընթաց գնացքների երթևեկությունը որոշ ուղղություններով դադարեցվել է, դպրոցները ժամանակավորապես փակվել են։ Ցունամիի վտանգ չկա։ […]
Այլ երկրների փրկարարներն առաջիկայում կժամանեն Վենեսուելա
Ես իմ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են։ Պետք է հասկանանք՝ ինչ է դա նշանակում գործնականում, ԵԱՏՄ ցանկացած երկիր ցանկացած երկրի հետ կապված կարո՞ղ է այսպիսի որոշումներ կայացնել, մի օր արթնանան ու որոշումներ կայացնեն։
Դա արմատապես կփոխեր իրավիճակը
Եթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան: Այս մասին կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Փրկարարներին հաջողվել է Կարակասի Չակաո մունիցիպալիտետում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի փլատակների տակից դուրս բերել 23 մարդու։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով մունիցիպալիտետի քաղաքապետ Գուստավո Դուկեին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Մեր միրգ-բանջարեղենի հանդեպ մեծ հետաքրքրություն կա թե ԵՄ-ում, թե Թուրքիայում, թե Ասիայում: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լրագրողները խնդրել են պարզաբանել՝ արդյոք Թրամփը ծանոթ է Մինաբի դպրոցի վրա հարձակման հանգամանքների հետաքննությանը, որը վարում է Պենտագոնը։ Նախագահը նշել է, որ չի տեսել արդյունքները և պետք է սպասի, մինչև հետաքննությունն ավարտվի։
Նա նաև գնահատել է այն, որ Էրդողանը չի միջամտել Իրանի դեմ հակամարտությանը։ Թրամփի խոսքով՝ Թուրքիան կարող էր մասնակցել Իրանի կողմից, քանի որ այդքան էլ լավ հարաբերություններ չունի Իսրայելի հետ, սակայն իր խնդրանքով Էրդողանը չի միջամտել։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Ընդունել որոշում. նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախընտրում են այլ սցենար
Հիշեցնենք, որ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան. մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել է 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումների երկու շարք։
Փաստաթուղթը նախատեսում է, որ Ռումինիայի իշխանությունները պետք է բանակցություններ սկսեն Մոլդովիայի հետ՝ երկու պետությունների միավորման վերաբերյալ, և այդ մասին տեղեկացնեն համապատասխան միջազգային կառույցներին։
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:
Թրամփ. Կարծում եմ՝ այո։ Նա [Էրդողանը] ՆԱՏՕ-ի անդամ է։ Որոշ մարդիկ նրան այդպիսին չեն համարում, բայց իրականում նա այդպիսին է։ Նա ՆԱՏՕ-ի ուժեղ անդամ է։ Այո, ես, հավանաբար, կանեմ մի բան, որը նրան շատ կուրախացնի։
Անգլիայի հարավում հունիսի 24-ին ջերմաստիճանը հասել է 35.8 աստիճան ցելսիուսի՝ գերազանցելով 1976 թվականի հունիսի ռեկորդը։
Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին հայտարարել է, որ, իր կարծիքով, Ջեֆրի Էփշտեյնը փորձել է օգտագործել իր արտամուսնական կապերի մասին տեղեկությունները՝ իր վրա ճնշում գործադրելու և ազդելու համար, հաղորդում է CBS News հեռուստաալիքը։
ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Հորմուզի նեղուցով մոտ 20 միլիոն բարել հում նավթ է անցել: Դրա մասին նա հայտնել է Նյու Յորքում անցկացվող Reuters Global Energy Forum էներգետիկ համաժողովի ժամանակ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները մոտեցրել են իրենց դիրքորոշումներն ուկրաինական հակամարտության հարցում։«Մենք այժմ ապրում ենք եվրոպացիների և ամերիկացիների միջև նոր մերձեցման մի պահ», – ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին Մակրոնն ասել է Բեռլինում E5-ի առաջնորդների միջև բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Եվրոպական մամուլի համաձայն, այս այցը դիտարկվում է՝ որպես բարձր մակարդակի աջակցության ազդակ ՀՀ իշխանություններին՝ հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո։