Երկրների դաշինքի Ռեպարացիաների գլխավոր հանձնաժողովը դատապարտել է այն փաստը, որ Կարիբյան ավազանը շարունակում է մնալ «աշխարհի ամենագաղութացված անկյունը»։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր ռուսական շուկայում հայկական ապրանքների համար ստեղծված արտահանման անհարմարությունները Հայաստանի տնտեսության կողքով են անցում։ Իբր այդ պայմաններում էլ տնտեսությունը շարունակում է արագացված տեմպերով աճեր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ ուղղված ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը։ Իր տելեգրամյան ալիքում նա հայտարարել է, որ Ուկրաինան կստանա SCALP թևավոր հրթիռների, AASM կառավարվող ավիացիոն ռումբերի, ինչպես նաև Aster 30 հրթիռների արտադրության արտոնագրեր։ Բացի այդ, Ֆրանսիան արդեն այս տարի Ուկրաինային կմատակարարի նորագույն ֆրանս-իտալական SAMP/T NG ՀՕՊ երկու համակարգ (Patriot-ի անալոգը) և կարդիականացնի ու կանցնի հավելյալ Aster 30 հրթիռների արագացված փոխանցմանը, որոնք պետք է ստացվեն մինչև հոկտեմբեր։
Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը (Péter Magyar) սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից իրեն ուղարկված 90 մանգոներին և զուգահեռներ անցկացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստացած նվերի հետ:
«Շաբաթներ շարունակ Թրամփի վարչակազմը գաղտնի կերպով ծրագրել է լայնածավալ ավիահարվածներ և ցամաքային ներխուժում՝ արաբական դիկտատուրաների աջակցությամբ։ Այդ ընթացքում Իրանն անաղմուկ պատրաստվել է խոշոր դիմակայության։ Եթե Թրամփն սկսի այս հարձակումը, Պարսից ծոցի արաբական այդ ռեժիմները չեն գոյատևի»։
ԱՄՆ Կոնգրեսում արդեն այս շաբաթ կարող է ներկայացվել երկկուսակցական օրինագիծ, որը նախագահ Դոնալդ Թրամփին իրավունք կվերապահի մինչև 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի դեմ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Կորեայի Հանրապետության իշխանությունները ցանկանում են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների համար քրեական պատասխանատվության տարիքը իջեցնել մինչև 13 տարեկան՝ երկրում դեռահասների հանցավորության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Yonhap գործակալությանը։
ԱՄՆ-ում տիրանոզավրի կմախքը վաճառվել է ռեկորդային՝ 50,13 միլիոն դոլարով։ Այդ մասին վկայում են Sotheby’s աճուրդի տան հրապարակած տվյալները։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ սպառնալով ամբողջությամբ դադարեցնել էներգակիրների արտահանումը տարածաշրջանից՝ ի պատասխան Միացյալ Նահանգների գործողությունների։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարձակումներ է իրականացրել Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ոչնչացնելով զենքի պահեստներ:
Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով և կպաշտպանենք մեր երկրի յուրաքանչյուր թիզ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Նա նաև նշել է, որ Հարավային Իրանը միշտ գաղութատիրության դեմ դիմադրության և անկախության պահպանման խորհրդանիշ է եղել։
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» (ԻՀՊԿ) հայտարարել է Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմական օբյեկտներին հրթիռային հարվածներ հասցնելու մասին, հայտնում է իրանական Fars գործակալությունը։
«Reuters» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիան որոշում է կայացրել որպես հիմնադիր անդամ միանալ Կանադայի առաջնորդությամբ ստեղծվող «Պաշտպանության, անվտանգության և դիմակայունության բանկին» (DSRB):
Իրանական Fars գործակալությունը հայտնում է, որ Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ԱՄՆ 5-րդ նավատորմի օբյեկտներին։
Իրանի հնարավոր հարձակմանը1 րոպեի ընթերցումԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Իրանի հնարավոր հարձակմանը կպատասխանի ավելի մեծ ուժով։ Այս մասին գրում է The Times of Israel-ը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ, ՍԴ նախագահի նախկին խորհրդական, «Արդարություն՝ իրավունքի միջոցով» իրավախորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Գրիգոր Մուրադյանն է:
«Նեղուցով նորմալ և անվտանգ անցման հնարավորինս արագ վերականգնումը միջազգային հանրության ընդհանուր ձգտումն է», — հայտարարել է ԱԳՆ ներկայացուցիչ Լին Ցզյանը՝ հավելելով, որ Պեկինը «անխոնջ ջանքեր կգործադրի» ճգնաժամի ապաէսկալացմանը նպաստելու համար։
Իսրայելական «Haaretz » թերթում հրապարակվել է Լուիս Ֆիշմանի վերլուծությունը, որը վերաբերում է Թուրքիայի «F-35» կործանիչների ծրագրի վերադարձին։
Վիրաբուժության ոլորտում արձանագրվել է տեխնոլոգիական աննախադեպ առաջընթաց. պատմության մեջ առաջին անգամ մարդակերպ ռոբոտները հաջողությամբ իրականացրել են վիրահատական միջամտություններ։ Այս հայտնագործությունը խոստանում է արմատապես փոխել բժշկական օգնության հասանելիության պատկերը ամբողջ աշխարհում։
Դոնալդ Թրամփը Բինյամին Նեթանյահուից պահանջել է դուրս բերել իսրայելական զորքերը Սիրիայից և Լիբանանից, հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով աղբյուրները։
«Այսօր տեղի կունենան կարևոր բանակցություններ, որոնք կարող են Ուկրաինայի համար պաշտպանության ամրապնդման նոր հնարավորություններ բացել»,-Ֆրանսիա ժամանելուց հետո սոցցանցերում գրել է Ուկրաինայի նախագահը։
Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ մեծ աղմուկից հետո հայտնի դարձավ, որ Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ Այս մասին գրել է JNS-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։
ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ազդեցություն կունենա Սերբիայի էներգետիկ ոլորտի վրա:
Հուլիսի 13-ին Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի` Վարանդայի օդանավակայանում։ Այսօր նա արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել է օկուպացված Արցախ՝ Շուշի, Աղդամ (Ակնա):
Ռուսաստանը լուրջ մտահոգություն է հայտնում Իրանի շուրջ ռազմական գործողությունների նոր սրման կապակցությամբ, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին։
Կրասնոդարի օդանավակայանում վերացվել են ինքնաթիռների ընդունման և թռիչքների ժամանակավոր սահմանափակումները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) մամուլի ծառայությունը։
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին՝ հրադադարը խախտելու համար, զուգահեռ արձագանքում են երկու կողմերից արվող հայտարարություններին։
Պուտինն առաջ կգնա և կփորձի գրավել նոր երկրներ, եթե հաջողության հասնի Ուկրաինայում։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն սպառնացել է Իրանին հզոր պատասխան հարվածով, եթե Թեհրանը որոշի հարձակվել հրեական պետության վրա։
Նավթի գները շարունակում են աճել երեկվա կտրուկ աճից հետո, ինչն էլ իր հեթրին պայմանավորված է Մերձավոր Արևելքում հակամարտության զգալի սրման հետ։