Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Կիև, որտեղ կհայտարարի Ուկրաինայի և ԵՄ-ի պաշտպանական արդյունաբերություններն ինտեգրելու նոր նախաձեռնությունների մասին։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
Երեքշաբթի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի մի քանի մարզերի վրա։ Հարվածներ են հասցվել, ի թիվս այլ վայրերի, Կիևին։ Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ Գոլոսեևսկի շրջանում այրվել են պահեստային տարածքներ, Դարնիցկի շրջանում՝ ավտոմեքենաներ։ Բացի այդ, Դարնիցկի շրջանի դպրոցներից մեկում տարածքում ընկած անօդաչու թռչող սարքի հետևանքով կոտրվել են պատուհանները։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Իրանն իր հերթին հայտնել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին հարվածելու մասին։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործունեության հետ: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության հուլիսի 14-ի հայտարարության մեջ:
Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խոցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ եթե իրենք հիմա հեռանան, Իրանին 20 տարի կպահանջվի՝ վերականգնելու այն, ինչ ունեն։
Չատտոն նույնպես ընտրել է արվեստի ուղին՝ այն նախընտրելով թագավորական պարտականություններին։ Նա ստեղծում է ինչպես կիրառական, այնպես էլ քանդակային կերամիկական գործեր։ Վերջերս նա Ճապոնիայում ավարտել է ուսուցումը վարպետ խեցեգործ Յագի Ակիրայի մոտ։
Կոնստանտին Սոկոլովը, որը նախկինում պետական պաշտոն չի զբաղեցրել և Թրամփի նախընտրական ֆոնդին անհայտ չափի գումար է նվիրաբերել, նշանակվել է «Tripp+» առևտրային նախագծի ղեկավար։
ԻՀՊԿ-ն զգուշացրել է, որ ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին սպասարկող նավթի և գազի արտահանման երթուղիները կարող են թիրախավորվել, եթե հակամարտությունը շարունակվի։
Իրանցի դիվանագետը նշել է, որ «հուշագրի ստորագրումից գրեթե անմիջապես հետո և մինչ օրս» Միացյալ Նահանգները մշտապես խախտել է իր պարտավորությունները։
Իրանն ԱՄՆ-ի դեմ պայքարում դրսևորում է մեծ բռնցքամարտիկներին բնորոշ որակներ. Իսլամական Հանրապետությունը պահպանում է պայքարելու կամքը՝ չնայած Վաշինգտոնի բազմաթիվ հարվածներին
Բանախոսները քննարկեցին խնդրի մարդասիրական, իրավական և քաղաքական ասպեկտները՝ պնդելով, որ հայ գերիների շարունակվող անօրինական կալանավորումը խաթարում է ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հեռանկարները։
Ավելի վաղ Իրանի Զինված ուժերը հարվածներ էին հասցրել Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք» ավիաբազային։
Թրամփը նաև նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է ոչնչացնել Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե Թեհրանը չհամաձայնի բանակցությունների։
Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:
Նշվում է, որ հարվածները նաև հարվածել են իրանական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի բազաներին։
Թվում է՝ Իրաքի նորանշանակ վարչապետ Ալի Զեյդին որոշել է կտրուկ շրջադարձ կատարել երկրի արտաքին քաղաքական կուրսում։ Վաշինգտոն կատարած իր անդրանիկ արտասահմանյան այցի ընթացքում նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգներ է ժամանել ոչ թե սովորական բանակցությունների, այլ երկկողմ ռազմավարական գործընկերության մեկնարկն ազդարարելու համար։
Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բարին խորհուրդ է տվել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին՝ ակումբային կարիերան շարունակելու հարցում։
Չինաստանը մտահոգություն է հայտնել Պարսից ծոցի տարածաշրջանում հակամարտությունների վերսկսման կապակցությամբ, հաղորդում է «Սինհուա»-ն։
Քուվեյթի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ իրանական ուժերը հարձակվել են Քուվեյթի ռազմածովային ուժերին պատկանող մի նավի վրա, ինչի հետևանքով չորս մարդ վիրավորվել է, հաղորդում է Al Jazeera-ն։
ԱՄՆ-ը լիովին խախտել է փոխըմբռնման հուշագիրը՝ վերսկսելով շրջափակումը։ Դրա մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է Fars-ը։
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության կիսաեզրափակչում ընթանում է Ֆրանսիա – Իսպանիա հանդիպումը։ Խաղը անցկացվում է ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքի «AT&T» մարզադաշտում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ուկրաինայի կողմից ռուսական «ստվերային նավատորմի» տանկերների ուղղությամբ իրականացված հարվածները։
Այժմ Rafael Advanced Defense Systems ընկերությունը դիտարկում է Հնդկաստանում Tamir հրթիռ-որսիչների հավաքման հոսքագիծ ստեղծելու հնարավորությունը։ Պատճառը Volkswagen-ի խոշոր բաժնետերերից մեկի կողմից կիրառված վետոն է։
Երկրների դաշինքի Ռեպարացիաների գլխավոր հանձնաժողովը դատապարտել է այն փաստը, որ Կարիբյան ավազանը շարունակում է մնալ «աշխարհի ամենագաղութացված անկյունը»։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր ռուսական շուկայում հայկական ապրանքների համար ստեղծված արտահանման անհարմարությունները Հայաստանի տնտեսության կողքով են անցում։ Իբր այդ պայմաններում էլ տնտեսությունը շարունակում է արագացված տեմպերով աճեր։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ ուղղված ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնմանը։ Իր տելեգրամյան ալիքում նա հայտարարել է, որ Ուկրաինան կստանա SCALP թևավոր հրթիռների, AASM կառավարվող ավիացիոն ռումբերի, ինչպես նաև Aster 30 հրթիռների արտադրության արտոնագրեր։ Բացի այդ, Ֆրանսիան արդեն այս տարի Ուկրաինային կմատակարարի նորագույն ֆրանս-իտալական SAMP/T NG ՀՕՊ երկու համակարգ (Patriot-ի անալոգը) և կարդիականացնի ու կանցնի հավելյալ Aster 30 հրթիռների արագացված փոխանցմանը, որոնք պետք է ստացվեն մինչև հոկտեմբեր։
Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարը (Péter Magyar) սոցցանցի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի կողմից իրեն ուղարկված 90 մանգոներին և զուգահեռներ անցկացնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստացած նվերի հետ:
«Շաբաթներ շարունակ Թրամփի վարչակազմը գաղտնի կերպով ծրագրել է լայնածավալ ավիահարվածներ և ցամաքային ներխուժում՝ արաբական դիկտատուրաների աջակցությամբ։ Այդ ընթացքում Իրանն անաղմուկ պատրաստվել է խոշոր դիմակայության։ Եթե Թրամփն սկսի այս հարձակումը, Պարսից ծոցի արաբական այդ ռեժիմները չեն գոյատևի»։
ԱՄՆ Կոնգրեսում արդեն այս շաբաթ կարող է ներկայացվել երկկուսակցական օրինագիծ, որը նախագահ Դոնալդ Թրամփին իրավունք կվերապահի մինչև 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի դեմ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։