Բաժիններ՝

Պուտինը ցավակցություն է հայտնել Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ակտաուում ինքնաթիռի կործանման կապակցությամբ, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին տեղեկանում ենք, ՏԱՍՍ գործակալությունից:

«Դժբախտաբար, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստիպված եղավ հեռանալ Սանկտ Պետերբուրգից, Պուտինն արդեն հեռախոսով զրուցել է նրա հետ, ցավակցություն հայտնել Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ», – ասել է  Կրեմլի ներկայացուցիչը:

Ինչպես հաղորդել է Ալիևի մամուլի ծառայությունը, Ադրբեջանի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Բաքու-Գրոզնի չվերթով թռչող մարդատար ինքնաթիռի վթարի պատճառով ինքը չի կարողանա մասնակցել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որը տեղի է ունենալու Սանկտ Պետերբուրգում, և որոշում է ընդունել  վերադառնալ Բաքու:

Ադրբեջանական ավիաուղիների կործանված ինքնաթիռում էր գտնվում 62 ուղևոր (Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի քաղաքացիներ) և անձնակազմի 5 անդամ։ Կան նաև 20-ից ավելի ողջ մնացած ուղևորներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031