
Բայդենը ստորագրել է օրենք՝ սպիտակագլուխ արծիվը պաշտոնապես ճանաչելով ԱՄՆ-ի ազգային թռչուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 24-ին ստորագրել է օրենք սպիտակագլուխ արծիվը երկրի ազգային թռչուն ճանաչելու մասին։
Այս մասին հաղորդում է ABC լրատվամիջոցը։
Կոնգրեսն այս օրինագիծն ընդունել էր միաձայն։ Սպիտակագլուխ արծիվը Միացյալ Նահանգների պաշտոնական փաստաթղթերում օգտագործվող Մեծ կնիքի վրա պատկերված է 1782 թվականից, երբ դիզայնը վերջնական տեսքի բերվեց: Կնիքի վրա պատկերված են սպիտակագլուխ արծիվ, ձիթենու ճյուղ, նետեր, վահան՝ ԱՄՆ դրոշի գույներով, 13 աստղ՝ կապույտ ամպի մեջ և «E Pluribus Unum» գրությունը, որը նշանակում է «Շատերից միակը»։ ABC-ն հիշեցնում է, որ նույն թվականին ԱՄՆ Կոնգրեսը սպիտակագլուխ արծիվը հայտարարել էր ազգային խորհրդանիշ, սակայն այն պաշտոնապես չէր ճանաչվել ԱՄՆ-ի ազգային թռչուն։