
Տոկաևը ցավակցություն է հայտնել Ալիևին ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևին Ակտաուում ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ։
«Կազինֆորմ» գործակալությունը հաղորդում է, որ երկրի ղեկավարը ցավակցական հեռագիր է հղել Ադրբեջանի նախագահին:Նշվում է, որ Ղազախստանի նախագահը խորին վշտով է ընդունել ողբերգական լուրը՝ Մանգիստաուի շրջանում «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի մահվան մասին:
Դեկտեմբերի 25-ին Ակտաուի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։