
Ակտաուի մերձակայքում կործանված ադրբեջանական ինքնաթիռում եղել է 2 երեխա Չեչնիայից

Չեչնիայից երկու երեխա է եղել Ակտաուի մերձակայքում կործանված ադրբեջանական ինքնաթիռում։ Նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսի ճակատագիրն անհայտ է։
Այդ մասին լրագրողներին հայտնել է Չեչնիայի երեխաների օմբուդսմենի ներկայացուցիչ Ադամ Խալիկովը։
«Չեչնիայից երկու երեխա է եղել օդանավում, մեկ երեխայի հոսպիտալացրել են, իսկ երկրորդի ճակատագիրն անհայտ է», – ասել է Խալիկովը:
Դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում ընկել ու բռնկվել է Azerbaijan Airlines ավիաընկերության Embraer 190 ինքնաթիռը, որը կատարում էր Բաքվից Գրոզնի չվերթը: Այն աղետի է ենթարկվել օդանավակայանի հարևանությամբ։
Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ըստ Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ 32 մարդ ողջ է մնացել։