ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ԱՄՀ-ն և իրավապաշտպան կազմակերպությունները կորցրել են արդյունավետությունը՝ իրենց աշխատանքին Արևմուտքի միջամտության պատճառով։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի կլոր սեղանի ժամանակ:
Հարձակման հետևում կանգնած է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, հաղորդում է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Չինաստանը ողջունում է Իրանի լիիրավ մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի գործունեությանը և պատրաստ է համատեղ ջանքերով նպաստելու ավելի արդար աշխարհակարգի հաստատմանը:
Առայժմ վնասների մասին տեղեկություններ չկան։
Աշխարհի մի շարք պետություններ Փարիզում հոկտեմբերի 24-ին նախատեսված հանդիպման ընթացքում մտադիր են 500 միլիոն եվրո հանգանակել Լիբանանին հումանիտար հրատապ օգնություն տրամադրելու համար։
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Վուչիչը նաև Ռուսաստանի ղեկավարի հետ զրույցում ասել էր, որ «նույնիսկ եթե այդ այցերը չլինեին, ինձ համար չափազանց դժվար կլիներ գալ՝ ձեզ քաջ հայտնի տարբեր հանգամանքների պատճառով»։
Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացն առաջ մղելու մի քանի անհաջող փորձերից հետո ԱՄՆ-ը նոր՝ բարձրաստիճան, կոնկրետ նախաձեռնությամբ է հանդես գալիս Ջո Բայդենի անունից, որը, թերևս, կդառնա վերջինն այս վարչակազմի պաշտոնավարման ժամանակաշրջանում։
Տասնյակ չվերթեր չեղարկվել են։Ֆիլիպիններում տարեկան միջինը 20 արևադարձային փոթորիկ է լինում, որոնք ուղեկցվում են հորդառատ անձրևներով, ուժգին քամիներով և սողանքներով
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի օդուժը հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան երկու ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքում գտնվող Հոդեյդա քաղաքի միջազգային օդանավակայանին, որը վերահսկվում է երկրի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժման կողմից:
Համագործակցության մեկնարկն ազդարարող փաստաթուղթը ստորագրել են Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանն ու ԶՖԿ-ի փոխտնօրեն Նիշա Բիսվալը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն։
Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: Հայաստանի և Իրանի ղեկավարները համոզմունք են հայտնել, որ երկկողմ ամուր և խորը հարաբերությունները կնպաստեն տարածաշրջանային փոխգործակցության զարգացմանը:
Լրագրողները Կազանում ԲՐԻԿՍ-ի գագթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքում նկատել են ԲՐԻԿՍ-ի միասնական արժույթի թղթադրամը:
Վլադիմիր Պուտինը և օտարերկրյա առաջնորդները ժամանել են ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հանդիպման վայր: Այսօրվա միջոցառումն անցկացվում է «ԲՐԻԿՍ+/աութռիչ» ձևաչափով: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նիկոլ Փաշինյանը Կազան է ժամանել հոկտեմբերի 24-ին՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Աղբյուրը հավելել է, որ բացի 1 զինվորականի զոհվելուց և 7զինվորականի վիրավորվելուց, հարձակման հետևանքով նաև պատճառվել է նյութական վնաս։
Վիրավորներից երկուսի վիճակը ծանր է։
Արցախի կորստին հանգեցրած նիկոլական արկածախնդիր դավաճանությունը սքողող «Հայաստանի դեմոկրատական առաջընթացի» մասին դատարկ ճոռոմաբանությունն ականջ էր ծակում, հատկապես ինձ մոտ, ով թե՛ 15 տարի աշխատել է Բրյուսելի հետ, թե՛ 15 ամիս շինծու մեղադրանքով և նույն Բրյուսելի գրեթե տոտալ լռությամբ անցկացրել է Բրյուսելին հեչ չնմանվող բանտում։
ԱՄՆ-ն հայտարարել է, որ կան վկայություններ Հյուսիսային Կորեայի կողմից Ռուսաստան 3000 զինվորի ուղարկման մասին, որոնք, հնարավոր է, տեղափոխվեն Ուկրաինայում կռվելու։
ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի` Արցախի մասին գրառմանը
ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջին անգամ անդրադարձել է Արցախի և արցախահայության հարցին
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին չորեքշաբթի պայմանավորվել են ուժեղացնել շփումներն ու համագործակցությունը իրենց երկրների միջև և կարգավորել հակամարտությունները՝ փորձելով բարելավել հարաբերությունները, որոնք վնասվել են 2020 թվականին մահաբեր ռազմական բախումից:
Բելառուսի նախագահական ընտրությունները կանցկացվեն 2025 թվականի հունվարի 26-ին, հաղորդում է բելառուսական BelTA գործակալությունը:
Թուրքիայի գանձապետարանի ու ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Համաշխարհային բանկի հետ ստորագրել է 4 նախագծի ֆինանսավորման համաձայնագիր։
Մինեսոտայի նահանգապետը և փոխնախագահի դեմոկրատ թեկնածու Թիմ Ուոլցը չորեքշաբթի Սենթ Փոլում քվեարկել է կնոջ՝ Գվենի և 18-ամյա որդու՝ Գասի հետ, որն առաջին անգամ էր քվեարկում։
ԲՐԻԿՍ-ի անդամ պետությունների ղեկավարներն աջակցել են Բաքվում COP 29-ի անցկացմանը: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Չնայած որ Գյուլենը կտակել էր, որ իրեն հողին հանձնեն Թուրքիայում՝ իր մոր գերեզմանի կողքին, սակայն դա բացառված է, թուրքական իշխանությունները միանշանակորեն թույլ չեն տա։ Ըստ թուրքական իշխանամերձ Յենիշաֆաք պարբերականի, կազմակերպության ներսում ընդհանուր որոշում է կայացվել, որ Գյուլենի գերեզմանը չպետք է հայտնի լինի։
Իսրայելական մարտական ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Սայդայի շրջանի Թաֆահթա բնակավայրի տներից մեկին, որտեղ հոգեհանգստի արարողություն էր տեղի ունենում, 19 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով լիբանանյան աղբյուրին:
Մոլդովայում կեղծվել են եվրաինտեգրման հարցով հանրաքվեի և նախագահի ընտրության քվեարկության արդյունքները։ Այս մասին НТВ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չորեքշաբթի հայտարարել է, որ Եվրամիության գործադիր իշխանությունը փորձում է տապալել իր կառավարությունը և «խամաճիկ» վարչակազմ պարտադրել Բուդապեշտին՝ իր բողոքը համեմատելով 1956 թվականի հակախորհրդային խռովության հետ, որը Կարմիր բանակը խեղդել է արյան մեջ։ Հունգարիայի վարչապետը, որը բազմիցս ընդհարվել է ԵՄ առաջնորդների հետ, վերջին անգամ այս ամսվա սկզբին Եվրախորհրդարանում հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմի և միգրացիայի վերաբերյալ իր ինքնիշխան քաղաքականությունը Բրյուսելի համար անընդունելի է: