Նիկոլ Փաշինյանի թվիթերյան գրառում-առաջարկն անմիջապես արժանացավ Ադրբեջանի ԱԳՆ մերժմանը: «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետերի բացման վերաբերյալ որոշման նախագիծը, մի քանի ամիս է, պաշտոնապես շրջանառվում է»,- Թվիթերում գրել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հավելել է, որ Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին։ Ի պատասխան՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է […]
Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հոկտեմբերի 17-ին հերքել է վերստին ամերիկյան ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը ռուսական կողմին իրանական սպառազինության մատակարարումների մասին՝ Ուկրաինայի մարտական գործողություններում դրա օգտագործման համար:
Հաշվի առնելով ներկա որոշումը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում Ուկրաինային ընդհանուր ռազմական օգնության չափը կաճի մինչեւ 3,1 մլրդ եվրո:
ԿԺԴՀ-ն ընդամենը տարեսկզբից արձակել է 27 հրթիռային արձակումներ
Այցի շրջանակում նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ, այցելություններ մշակութային հաստատություններ, Դաշտադեմի ամրոց և Զվարթնոց տաճար:
Կարևորելով ԵՄ մշտադիտարկման առաքելության տեղակայումը՝ նախարար Միրզոյանը կարծիք է հայտնել, որ դրա դիտարկումները և վերլուծությունները կարևոր դեր կկատարեն նաև իրավիճակի վերաբերյալ ԵՄ անդամ երկրներին օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելու գործում։
Սիրիայում Թալբիս հյուսիսային քաղաքի քաղաքապետը զոհվել Է անհայտ անձանց կողմից նրա ավտոմեքենան պայթեցնելու հետեւանքով:
Գերմանական Lufthansa ավիաընկերության ցածրբյուջետային Eurowings ավիաընկերության օդաչուներն սկսել են եռօրյա գործադուլ՝ ձգտելով հասնել թռիչքային ժամերի առավելագույն քանակության նվազման:
Չինաստանը նախորդ տարիներին բոլոր ջանքերը գործադրել է տնտեսության արագ աճի համար․ այժմ երկրի համար կարևոր առաջնահերթություն է տնտեսության որակական աճի ապահովումը:
Ռուսաստանն Իրանից հետո երկրորդ տեղն Է զբաղեցնում Թուրքիայում օտարերկրյա մասնակցությամբ ստեղծված ընկերությունների քանակով:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը «կամիկաձե» անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել:
Հրդեհի հետեւանքով զոհերի թվաքանակը, որը լույս հոկտեմբերի 17-ի գիշերը բռնկել Է Թեհրանի Էվին բանտում, հասել Է ութի:
Եթե ԱՄՆ-ը շարունակի հավատարիմ մնալ ուկրաինական հակամարտության ներկայիս ռազմավարությանը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականությունը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի, գրում է 19Fortyfive-ի վերլուծաբան Դենիել Դեւիսը:
Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Վոյցեխ Սկուրկևիչը հայտարարել է, որ այս ամիս բանակում գործածության կդրվի տեղական և ազգային թուրքական «SİHA Bayraktar TB2»-ը։
Իսպանիան նախատեսում է Ուկրաինային տրամադրել «Hawk» հակաօդային պաշտպանության չորս համակարգ։
Հոկտեմբերի 16-ին ուկրաինական նավահանգիստները լքել են գրեթե 140 հազար տոննա պարենով բեռնված չորս չորաբեռնատար նավեր՝ թույլտվություն ստանալով համատեղ համակարգող կենտրոնից (ՀՀԿ):
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գումարված Ասիայի փոխգործության և վստահության միջոցների 6-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Բելառուսական ռազմական ավտոշարասյունը Իվանավա քաղաք տանող ճանապարհին՝ Ուկրաինայի սահմանից մոտ 10 կմ հեռավորության վրա։
Գերմանացի հետախույզը, ով զբոսաշրջիկի անվան տակ մտել էր Իրան և փորձել ցանց ստեղծել երկրի նահանգներից մեկում անկարգությունների ղեկավարների միջև, հայտնաբերվել և ձերբակալվել է:
Առաջին ինքնաթիռը, որը վայրէջք է կատարել օդանավակայանի թռիչքուղու վրա, կառավարական ինքնաթիռ է, որով Քիրքուկ են ժամանել Իրաքի տրանսպորտի նախարար Նասեր աշ Շիբլին և երկրի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Հայամ Նիմաթը:
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը Իրանից պահանջել է անհապաղ ազատ արձակել անօրինական կերպով բանտարկված ամերիկացի քաղաքացիներին։
Դրանից հետո Անդրեյ Մելնիկը, ով Գերմանիայում Ուկրաինայի դեսպանն է, նրան խորհուրդ է տվել «լռել»՝ օգտագործելով անգլերեն անպարկեշտ արտահայտություն։
Միջազգային քաղաքականության մեջ ընդունված նորմերի համաձայն, գաղութատերը ոչ միայն վայելում է գաղութներում իր իրավունքները, այլև որոշակի պատասխանատվություն է կրում իր գաղութի համար։ Մասնավորապես, գաղութատերը սովորաբար պաշտպանում է իր գաղութի անվտանգությունը, ինչը բնական է, քանի որ նա գաղութը համարում է իր սեփականությունը, իր ապրանքը, ուրեմն և պետք է տիրություն անի նրան։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդես է եկել երկրի վրա նոր, ավելի լավ խաղաղության ստեղծման կոչով, որը նա ձևակերպել է «Ես խնդրում եմ քեզ Աստծո անունով. տասը աղոթք ապագայի հույսի համար» գրքում:
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը հնարավոր է համարել, որ թուրքական հանգույցով կարելի կլինի վերաուղղորդել ահաբեկչական գործողությունների պատճառով «Հյուսիսային հոսքեր»-ից դուրս մնացած ծավալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սերբիան որոշել է փակել Կիևում իր դեսպանատունը՝ անվտանգության նկատառումներով, հայտնում է Ուկրաինայում դիվանագիտական առաքելության կայքը:
Իրանի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար ծովակալ Շահրամ Իրանին հայտարարել Է առաջիկայում Չինաստանի եւ Ռուսաստանի մասնակցությամբ Հնդկական օվկիանոսի հյուսիսում համատեղ ռազմածովային վարժանքներ անցկացնելու մասին: Այս մասին հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Երկրի առաջնորդը կոչ արեց ամրապնդել վստահությունը չինական մշակույթի, դրա ուժի նկատմամբ և նոր քայլեր կատարել սոցիալիստական մշակույթի զարգացման համար:
Նրա տեղեկատվության համաձայն, թագավորության տարեկան գնաճը սեպտեմբերին դանդաղել է մինչեւ 8,9 տոկոս՝ օգոստոսի 10,5 տոկոսի դիմաց:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիներին, ովքեր գտնվում են Ուկրաինայում, կոչ են անում ուժեղացնել նախազգուշական միջոցները եւ դուրս գալ երկրից. դեսպանատունը պատրաստ է օգնություն ցուցաբերել, ասվում է զեկույցում։