Բաժիններ՝

Ընտրություններն անհնար են հակամարտության պայմաններում․ Զելենսկի

Միայն այսօր ռուսաստանցի զինվորականները 267 «Շահեդ» են արձակել Ուկրաինայի ուղղությամբ, նման պայմաններում ընտրությունների հարցը հարցականի տակ է դրվում։ Այս մասին 2025 թվականի անելիքների վերաբերյալ ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ընտրությունների հարցը բարձրացրել էր Ռուսաստանի Դաշնությունը։ Այսօր դա սկսել է հնչել նաև ԱՄՆ-ում։ Սա այդպիսի ալիք է, ես կարծում եմ, որ այն լուրջ է և վտանգավոր քայլերի է գնում։ Ուկրաինայի համար չափազանց կարևոր է, որ ընտրությունները լինեն ժողովրդավարական և ճանաչված, բայց դա անհնար է պատերազմի պայմաններում։ Ինչպե՞ս են մարդիկ քվեարկելու պատերազմի ժամանակ, ինչպե՞ս են քվեարկելու զինվորականները։ Ոչ մի կերպ: Ինչպե՞ս կարելի է քվեարկել, երբ այսօր 267 անօդաչու է գրոհել»,-նշել է Զելենսկին։

Նա քննադատել է ԱՄՆ-ի այն հայտարարությունները, թե իբր Ռուսաստանը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի՝ հիշեցնելով, որ օկուպանտները շարունակում են զանգվածային հարձակումները։

«Ամերիկացիներն ասում են, որ տեսնում են, որ ռուսաստանցիներն ուզում են, որ պատերազմը ավարտվի։ 267 անօդաչու է արձակում պատերազմ ուզող մարդը։ Ինչպե՞ս է լինելու քվեարկությունը Սումիի և Խարկովի մարզերում։ Ի՞նչ կլինի Կուպյանսկի հետ։ Որտե՞ղ են դիտորդները։ Գնալու են ռազմաճակա՞տ», – ամփոփել է Զելենսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս