
Թրամփը հավերժ չէ, չեմ վիրավորվում բռնшպետ բառից, վիրավորվում են նրանք, ովքեր իսկապես բռնшպետ են․ Զելենսկի

Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 100 մլրդ դոլարի օգնություն, այլ ոչ թե 350 մլրդ դոլարի։ Այս մասին 2025 թվականի անելիքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«100 միլիարդ տրամադրել են Եվրոպա և գործընկերները, 100 միլիարդ՝ ԱՄՆ-ն, ոչ 500, ոչ 300 և ոչ 700։ Մենք չենք ճանաչում 500 միլիարդ դոլարի պարտք»,- նշել է նա։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավերժ չէ, իսկ իրենց երկարատև խաղաղություն է հարկավոր։
«Ռազմավարական գործընկերները պետք է ցանկություն ունենան համաձայնագրեր ստորագրելու, և ես ցանկանում եմ, որ ԱՄՆ-ի հետ մեր համաձայնագիրը լինի առանց սկանդալների։ Անվտանգության երաշխիքները պետք է շարադրվեն համաձայնագրում, այլ ոչ միայն բառերով։ Չեմ վիրավորվում բռնապետ բառից, վիրավորվում են նրանք, ովքեր իսկապես բռնապետ են»,- նշել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ պատրաստ չէ զիջել այն գումարները, որոնք սկզբում տրվել են որպես դրամաշնորհներ, սակայն վերածվել են պարտքերի և ասել է, որ չի ստորագրի մի փաստաթուղթ, որի համար ուկրաինացիների ամբողջ սերունդներ ստիպված կլինեն վճարել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թրամփը Զելենսկուն անվանել էր «բռնապետ, որը ցանկանում է պահել կերակրատաշտը»։