
Ըստ exit poll-ի` Գերմանիայում հաղթում է Քրիստոնեա-դեմոկրատական միությունը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ

Ըստ ARD սոցիալ-իրավական հեռուստաալիքի Infratest dimap սոցիոլոգիական ինստիտուտի exit poll-ի տվյալների՝ Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների դաշինքը (CDU/CSU)՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, Բունդեսթագի ընտրություններում առաջատարն է 29%-ով։
Երկրորդ տեղում Ալիս Վայդելի գլխավորած «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունն է՝ 19,5%: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (SPD)՝ գործող կանցլեր Օլաֆ Շոլցի գլխավորությամբ, երրորդն է՝ 16%-ով։
Չորրորդ տեղում Կանաչներն են՝ ներկայիս փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկի գլխավորությամբ՝ 13,5%: