Բաժիններ՝

Հակասական լուրեր Հռոմի պապի առողջության մասին. Հռոմի նոր պապի թեկնածուները

Մեկ շաբաթ առաջ բրոնխիտով հիվանդացած Հռոմի պապի ինքնազգացողությունը վատացել էր, բժիշկները ստիպված էին փոխել նրա բուժման ձևը, այս մասին հայտնել էր Սուրբ աթոռի մամլո ծառայությունը։

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն անցած ուրբաթ օրվանից Հռոմի “Gemelli” հիվանդանոցում է։ Ըստ Վատիկանի հաղորդագրության՝ 88-ամյա Ֆրանցիսկոս պապի մոտ հայտնաբերվել է պոլիմիկրոբային շնչառական վարակ և գտնվում է ՝ «բարդ կլինիկական իրավիճակում»:

Չնայած միջազգային տելեգրամային որոշ ալիքներ գրում են Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահվան մասին, սակայն Վատիկանի պաշտոնական լրահոսը 19:22-ին տեղեկատվություն է տեղադրել այն մասին, որ նա հիվանդանոցում է, վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց շնչառական նոր ճգնաժամ չկա: Նշվում է նաև, որ Հռոմի պապը զգոն է, արյան փոխներարկում է արվել։ Նախնական աննշան երիկամային անբավարարություն կա, հեմոգլոբինի մակարդակը բարձրացել է։ Թթվածնային թերապիան շարունակվում է։

Կարդացեք նաև

Այսօր առավոտյան, ըստ Վատիկանի, հոսպիտալացման այս օրերին իր խնամողների հետ միասին տասներորդ հարկի բնակարանում նա մասնակցել է Սուրբ Պատարագին։

Նշենք նաև, որ այս ընթացքում որոշ լրատվամիջոցներում և եկեղեցական շրջանակներում քննարկում են Հռոմի Պապի հնարավոր թեկնածուներին:

Եվ այսպես, ովքեր են Վատիկանի Սուրբ Պետրոսի գահի ամենահավանական թեկնածուները։

Հիշեցնենք, որ Կաթոլիկ եկեղեցու հոգևոր և վարչական գերագույն առաջնորդը Հռոմի պապն է։ Կաթոլիկ եկեղեցու հոգևորականները կոչվում են կարդինալներ։ Նրանք են ընտրում Հռոմի պապին։ Կաթոլիկ եկեղեցու կարդինալների ժողովը` կոնկլավն է որոշում Հռոմի պապի ընտրությունը։

Ընտրությունը տեղի է ունենում վաղուց հաստատված կարգով. կարդինալները հավաքվում են հատուկ սրահում, որի դռները դրսից են փակվում։ Մեկ օրվա ընթացքում կարող է լինել միայն երկու քվեարկություն։

Ընտրական փուլում օգտագործված քվեաթերթիկներին ավելացնում են հատուկ նյութ, որն այրվելուց սպիտակ կամ սև ծուխ է արձակում, և եթե Սիքստինյան մատուռի տանիքին տեղադրված ծխնելույզից սև ծուխ է բարձրանում, ուրեմն Պապը դեռ չի ընտրվել և քվեարկությունը շարունակվում է: Սպիտակ ծուխը ազդարարում է, որ մոլորակի կաթոլիկներն ունեն նոր առաջնորդ։ Որոշ ժամանակ անց նորընտիր Պապը պատշգամբից ողջունում է երջանիկ հավատացյալներին։ Այս կարգն ընդունել է 1274 թվականի Լիոնի ժողովը։

Բուն կոնկլավի աշխատանքին մասնակցում է կաթոլիկ եկեղեցու 208 ներկայացուցիչ, որոնցից 115-ը ունի ձայնի իրավունք։ Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ ընտրվելու համար թեկնածու կարդինալը պետք է ստանա կոնկլավի անդամների առնվազն երկու երրորդի քվեները։

Եվ, այսպես, «Նեզիգար» տելեգրամային ալիքը ներկայացրել է Հռոմի պապի հնարավոր թեկնածուների ցանկը.

1. Կարդինալ Պիետրո Պարոլին – Վատիկանի պետքարտուղար, Հռոմեական կուրիայի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Իտալացի, եղել է դեսպան Վենեսուելայում։ Երկխոսության և խաղաղության բանակցությունների կողմնակից. Նա ակտիվորեն հանդես է եկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցության օգտին: Պարոլինին նկարագրում են որպես «լավ տեղեկացված և զգուշավոր անկեղծ» անձնավորություն։ Նրան կաջակցի Իտալիայի վարչապետ Մելոնին։ Պարոլինն իրեն չի կապում ո՛չ պահպանողականների, ո՛չ էլ ազատականների ճամբարի հետ։ Նա ձախ կամ աջ քաղաքական հայացքների կողմնակից չէ։ Պարոլինը, սակայն, հովվական փորձ չունի։

2. Կարդինալ Լուիս Անտոնիո Թագլե – ֆիլիպինյան կարդինալ, Ավետարանչական դիքաստերիի (նախկինում՝ Ժողովուրդների ավետարանական միաբանություն) պրեֆեկտ։ Նա կենտրոնացած է երիտասարդության և միսիոներական աշխատանքի վրա, ազատական գիտնական վանական է, եկեղեցաբանության և պատմագիտության «Բոլոնիայի դպրոցի» նշանավոր ներկայացուցիչ և «Վատիկանի երկրորդ ժողովի պատմություն» հանրագիտարանի հեղինակներից մեկը: Նա ընդդիմադիր է ներկայիս Պապին։

3. Կարդինալ Մատեո Զուպպի – Բոլոնիայի արքեպիսկոպոս և 2022 թվականից՝ Իտալիայի եպիսկոպոսների համաժողովի նախագահ։ Ակտիվորեն ներգրավված է բանակցություններում և խաղաղության նախաձեռնություններում (նախկինում սերտորեն կապված է եղել Սուրբ Էջիդիոյի միության հետ): Զուփին ձախ կենտրոնամետների առաջնորդն է, չափավոր լիբերալ և էկումենիստ: Նա նաև Ֆրանցիսկոսի հատուկ բանագնացն է ռուս-ուկրաինական հարցում։

4. Կարդինալ Մարկ Ուելետ – կանադացի հիերարխ է, ով երկար տարիներ ղեկավարել է Եպիսկոպոսների միաբանությունը (այժմ՝ Դիակաստարիան) և նախորդ կոնկլավի գլխավոր թեկնածուներից մեկն էր:

5. Կարդինալ Փիթեր Թուրքսոն – գանացի կարդինալ, Արդարության և խաղաղության Հայրապետական խորհրդի նախկին ղեկավար (հետագայում վերակազմավորվել է), համարվում է Աֆրիկայի ամենանշանավոր առաջնորդներից մեկը:

6. Կարդինալ Ռայմոնդ Բերկը – պահպանողականների առաջնորդներից է, Դոնալդ Թրամփի կողմնակիցը։ Նա Վատիկանի Երկրորդ ժողովի քննադատն է, Լատինական պատարագի կողմնակիցն է և Ֆրանցիսկոս պապի առաջատար քննադատը։ Նա դեմ է հակաբեղմնավորմանը, միասեռականությանը և քաղաքացիական ամուսնությանը։ Նա հանրաճանաչ մտավորական է, կանոնական իրավունքի մասնագետ։ Նրա հակամարտությունը Ֆրանցիսկոսի հետ շատ սուր էր. 2023 թվականին Պապը Բերքին զրկեց աշխատավարձից, կենսաթոշակից և առողջության ապահովագրությունից և փորձեց վտարել նրան Վատիկանի իր բնակարանից՝ պատճառաբանելով, որ նա «աշխատում է ընդդեմ եկեղեցու և պապության» և «պառակտում» է սերմանում եկեղեցում։ 2014 թվականին նա դարձավ Մալթայի Ինքնիշխան Ուխտի հովանավորը, սակայն շարունակեց իր լայնածավալ հասարակական և հովվական գործունեությունը, այդ թվում՝ ելույթների և հրապարակումների միջոցով։

7. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կարդինալ Ֆրիդոլին Ամբոնգոն Աֆրիկայի ամենահայտնի առաջնորդներից է: Նա ոչ միայն կրոնական առաջնորդ է, այլև Կոնգոյի քաղաքական առաջնորդ։ Իրեն «պահապան» անվանող կարդինալը բացահայտ քննադատում է տեղական իշխանություններին։

8. Կարդինալ Պիերբատիստա Պիցաբալա – հաջողություններ է գրանցե` հանդես գալով որպես միջնորդ պաղեստինա-իսրայելական հակամարտությունում:

9. Կարդինալ Շոն Պատրիկ Օ՛Մելի – Բոստոնի արքեպիսկոպոս (ԱՄՆ), կապուչին վանական։ Նա հռչակ է ձեռք բերել որպես բարեփոխիչ եկեղեցում սեռական բռնության դեմ պայքարում և Կարդինալների խորհրդի անդամ է (այսպես կոչված C9), որը խորհուրդ է տալիս Հռոմի պապին:

10. Կարդինալ Բլեզ Ջոզեֆ Սուպիչ – Չիկագոյի արքեպիսկոպոս (ԱՄՆ): Պատկանում է ամերիկյան եպիսկոպոսության չափավոր առաջադեմ թևին և աջակցում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի նախաձեռնություններին սոցիալական արդարության և հովվական բացության տեսանկյունից: Ակտիվ է միջկրոնական երկխոսության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս