Ջո Բայդենի Կարապի երգը

Զարգացող երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, խոշոր բիզնեսի և քաղաքական իշխանության սերտաճումը հիմնովին արմատավորվել է։

Շատ գիտնականներ նախկին խորհրդային հանրապետությունների օլիգարխացումը պայմանավորում են 1990-ականներին «Վաշինգտոնյան կոնսենսուսի» հիման վրա իրականացված տնտեսական վերափոխումներով, և, հատկապես այդ հայեցակարգով իրականացված հանրային գույքի սեփականաշնորհմամբ։ Պետական գույքի հապճեպ վաճառքի արդյունքում սեփականաշնորհված ակտիվները հայտնվեցին ոչ թե արդյունավետ սեփականատերերի, այլ իշխանությանը մոտ կանգնած անձանց ձեռքում։

Ինչպես պնդում էր Նոբելյան մրցանակակիր, տնտեսագետ Ջոզեֆ Ստիգլիցը, ով իմ դասախոսն էր Կոլումբիայի համալսարանում, ձևավորված սեփականատերերի նոր դասը շահագրգռված է ոչ թե մեր երկրներում օրենքի գերակայության ամրապնդմամբ, այլ քաղաքական կապերի շնորհիվ ձեռք բերած հարստության պահպանմամբ և բազմապատկմամբ։ Այսպիսով, ստեղծվեց արատավոր մի շրջան.հարստության կենտրոնացումը մարդկանց փոքր խմբի ձեռքում հնարավորություն տվեց նրանց ուժեղացնել իրենց քաղաքական ազդեցությունը, որն էլ իր հերթին ի սպաս դրվեց նրանց տնտեսական շահերին։ Նման պայմաններում ընդունվող քաղաքական որոշումները նախևառաջ կոչված են պաշտպանելու ոչ թե պետության և հասարակության, այլ օլիգարխիայի շահերը։

Օլիգարխիկ շրջանակները նպաստեցին անհավասարության ճեղքի խորացմանը, ներգրավվեցին նախընտրական քարոզարշավների ֆինանսավորմանը, գործուն կերպով ներազդեցին իրենց դիրքերն ամրապնդող որոշումների ընդունմանը, ճնշեցին միջին և փոքր ձերնարկատերերին, ծածուկ չարաշահեցին իրենց քաղաքական կապերը՝ պետական պատվերներ և սուբսիդիաներ կորզելու նպատակով, ինչպես նաև իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցների միջոցով ձեռնամուխ եղան ձևավորելու հասարակական կարծիք ու քաղաքական օրակարգ։

Կարդացեք նաև

Այն, որ ԱՄՆ-ում տեղի է ունենում խոշոր բիզնեսի և մեծ քաղաքականության սերտաճում, վաղուց է խոսվում։ Սակայն ոչ ոք այնքան հեռու չէր գնացել, որքան նախկին նախագահ Ջո Բայենը, ով մոտ մեկ ամիս առաջ ազգին ուղղված իր հրաժեշտի խոսքում ասաց հետևյալը. «Այսօր Ամերիկայում ձևավորվում է ծայրահեղ հարստության, ուժի և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին և ազատություններին…»:

Այսօր ակնհայտ է, որ ԱՄՆ, չնայած իր բավականին արդյունավետ իրավական մեխանիզմներին, դարձել է հատկապես խոցելի խոշորագույն կորպորացիաների հզորության աճի և քաղաքացիական հասարակության թուլացման հետևանքով:

Կկարողանա՞ ԱՄՆ-ն դիմակայել օլիգարխացման մարտահրավերին։ Թե՞ վերջինս՝ երկրի գերհզոր ռազմաարդյունաբերական համալիրի խնդրահարույց օրինակով, որի մասին անցյալ դարի կեսին զգուշացրել է նախագահ Դուայթ Էյզենհաուերը, կդառնա երկար, բայց անպտուղ քաղաքական դիսկուրսի առարկա:

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)

ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան

Հ.Գ. ԱՄՆ-ի օլիգարխացմանն էր նվիրված վերջերս Financial Times բրիտանական օրաթերթում հրապարակված իմ մեկնաբանությունը։

                  Biden’s oligarchs warning had echo of earlier times

Many pundits and politicians attribute the rise of Russia’s oligarchs to Washington Consensus reforms, and “big-bang” privatisation in particular. Yet that explanation does not hold true for the purported emergence of an American oligarchy, recently highlighted by outgoing President Joe Biden in his farewell address.

As your columnist John Thornhill, a former FT Moscow correspondent, correctly notes “America today differs from 1990s Russia in countless ways” (“A lesson for oligarchs: politics can be deadly,” Opinion, January 17). The question is whether America has learnt from Russia’s experience.

It was Dwight Eisenhower, in his 1961 farewell address — which Biden references — who famously warned the nation about the “military-industrial complex”. He cautioned that the close ties between the defence industry and the military could acquire disproportionate influence over policy and public life.

While his warning permanently entered the American political lexicon, the enduring debate has not always led to the checks he envisaged, and concerns about powerful private interests overshadowing democracy have only broadened.

If left unaddressed, this threat could undermine the foundations of American polity and global democracy. Biden’s bid to start a national conversation is the first step.
The real question is how his successor will respond. One hopes Trump will follow the example of the 26th president, Theodore (Teddy) Roosevelt, whose trustbusting policies vig-rously chal¬lenged monopolies.

Տեսանյութեր

Լրահոս