«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավաբանական գիտությունների թեկնածու, փաստաբան Տարոն Սիմոնյանն է:
Առաջինը, ես չեմ ասել, որ զորքերը ձեզ հետ մեր հանդիպումից հետո այնտեղ կգնան։
Փետրվարի 21-ին ՌԴ ժողովրդի համար պատրաստած հրատապ տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։
Դոնբասում իրավիճակի կարգավորման վերաբերյալ մինսկյան համաձայնություններն այլևս գոյություն չունեն: Լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ մինսկյան համաձայնագրերը «սպանվել են» Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչումից շատ ավելի վաղ:
Նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարը կարող է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ ի պատասխան արևելյան Ուկրաինա զորքեր մտցնելու:
Գերմանիան առաջիկա ամիսներին կավելացնի ֆինանսական աջակցությունն Ուկրաինային։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն վկայակոչելով Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հայտարարությանը։
«Հյուսիսային հոսք 2 օպերատորի հավաստագրումը պահանջում է էկոնոմիկայի դաշնային նախարարի դրական գնահատականը, որը կհաստատի որ մատակարարման վտանգ չկա: Այն (գնահատումը) այլևս գոյություն չունի: Դաշնային ցանցային գործակալությունը այժմ չի կարող հավաստել Խողովակաշարի շահագործումն առանց սերտիֆիկացման»,- ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հրավիրել է G7-ի արտաքին գործերի նախարարների առցանց հանդիպում՝ քննարկելու Ռուսաստանի հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտնում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հնարավոր խզումը հավելյալ դժվարություններ կառաջացնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին:
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Կառավարման ու կոորդինացիայի համատեղ կենտրոնում Լուգանսկի ներկայացուցչություն հաղորդագրությանը։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է Ուկրաինայի ղեկավարությանը և ուկրաինացի ժողովրդին՝ կոչ անելով այնպես անել, որ բոլոր սլավոնացիներն ապրեն խաղաղությամբ և համաձայնությամբ: Այդ մասին Բելառուսի նախագահը հայտարարել է Հայրենիքի պաշտպանների և զինված ուժերի օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ:
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն խորհրդարան է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծ։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ հետ՝ շնորհակալություն հայտնելով Ռեջեփ Թայիփ Էրդողանին Ուկրաինայի դիրքորոշմանը աջակցելու համար: Ուկրաինայի նախագահ հայտնել է Թվիթերի իր էջի միջոցով:
«Թալիբան» արմատական շարժումը, որը 2021 թվականի օգոստոսին Աֆղանստանում զավթել է իշխանությունը, մտադիր է իր նոր բանակի կազմում ընդունել նախկին վարչակարգի զորքերում ծառայած զինվորականներին: Այդ մասին փետրվարի 22-ին հայտնում է պակիստանյան The Nation թերթը:
«Առաջիկա ժամերի ընթացքում մենք մոտավոր պատկեր կկարողանանք ունենալ, թե ինչ է կատարվելու: Մինչ ճանաչման փաստը խոսվում էր երկու սցենարի մասին՝ ճանաչում և ռազմական գործողություններ, որի արդյունքում ինչ-ինչ պրոցեսներ կարող էին տեղի ունենալ: Գնացին ճանաչման ճանապարհով, ինչը կանխատեսելի էր, որովհետև այս ճգնաժամը հանգուցալուծման տեղ չուներ: Ես բազմիցս ասել եմ, որ կողմերի կարմիր գծերն այնքան ընդգծված են, որ որևէ մեկը հետքայլ անել չի կարող»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Այն, ինչ մեզնից պահանջվում է հիմա, կայունությունն է. Դիանա Սարումովա
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ դադարեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի հավաստագրման գործընթացը։
Հարավային Կորեան ջանքեր կգործադրի, որպեսզի Ուկրաինայի իրադրությունը բացասական ազդեցություն չունենա Կորեական թերակղզու խնդիրների լուծման ուղղությամբ գործադրվող ջանքերի վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում:
Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:
Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները լիագումար նիստում վավերացրել են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի անկախության ճանաչմանը, նշեց, որ, բնականաբար, ողջունում են այդ քայլը։
Օրերս ռուսական պետական «РТР» հեռուստաընկերությանբ հեռարձակվող հաղորդումներից մեկի ժամանակ, որը վարում էր հայտնի լրագրող Դմիտրի Կիսելյովը, սկանդալային դիտարկումներ են արվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ֆրանս Տիմերմանսը կարծում է, որ Արեւմուտքի արձագանքը Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) անկախության ճանաչմանը «կորոշի ոչ միայն Եվրոպայի անվտանգության ապագան, այլեւ ամբողջ աշխարհի գլոբալ անվտանգությունը մի քանի տարիներ առաջ»։
Ռուսաստան-հավաքական Արևմուտք աշխարհաքաղաքական առճակատման հերթական պիկում՝ Դոնբասում բռնկված ռազմական լարվածության ֆոնին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ճանաչեց Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը։
ԵՄ-ն պետք է պլան մշակի. Կրեմլը գազի գինը գործիքի է վերածել, որը լուրջ խնդիր է. Անդրիուս Կուբիլիուս
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչելու վերաբերյալ:
Եվրամիության առաջին պատժամիջոցները Ռուսաստանի դեմ կընդունվեն արդեն փետրվարի 22-ին, բայց դրանք չեն լինի ԵՄ-ի ամբողջ պատասխանը Լուգանսկի եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչմանը, մանրամասների մասին խոսելը վաղ է:
Միացյալ Նահանգների նոր ռազմավարությունը Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բացահայտ մարտահրավեր է նետում Չինաստանին: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի արտգործնախարարության ղեկավար Վան Ին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։
ԵԽ-ն չի ընդունել պատերազմի վերջնարդյունքները, պատերազմը լուծում չէ. Կալյուրանդ
Պեկինում կարծում են, որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի կարգավորումը պետք է իրականացվի երկխոսության եւ կոնսուլտացիաների ճանապարհով՝ հաշվի առնելով բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները: Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՉԺՀ-ի մշտական ներկայացուցիչ Չժան Ցզյունը: