Նրա հարցմանը մասնակցած մասնագետների կարծիքով՝ Գերմանիային սպառնում է արտադրության ծավալների կրճատում եւ անկում տնտեսությունում 55 տոկոսի հավանականությամբ: «Մենք ենթադրում ենք, որ ռեցեսիան կախված կլինի նավթի սահմանված բռնարգելքից եւ հումքի բարձր գների ազդեցությոնից եւ արդյունաբերության վիճակից:
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել պատրաստվել միգրանտների հնարավոր հոսքին, ինչը կարող է տեղի ունենալ աշխարհում պարենային և էներգակիրների գների բարձրացման հետևանքով:
«Շատերի պատկերացումը Ռուսաստանի շուտափույթ պարտությունն էր բոլոր ուղղություններով, և քանի որ դա տեղի չի ունենում, ավելին՝ շարունակվում է դիվանագիտությունը, աշխատանքը պատերազմին զուգահեռ, տեղում տարբեր տարածաշրջաններում փորձ են անում խնդիրներ լուծել: Եթե փորձենք պարզ ներկայացնել, ապա տարածաշրջանային հիմնական տերությունները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, որոնք բոլորն էլ ունեն իրենց այս կամ այն խնդիրներն Արևմուտքի հետ, ավելին՝ ունեն համագործակցություն տարբեր ռեգիոններում, ավելի ինտենսիվ՝ Մերձավոր Արևելքում։ Ցանկանում են համագործակցության այդ ձևաչափը տարածել նաև Հարավային Կովկասի վրա, որտեղ ակտիվության մեծ փորձեր է անում Արևմուտքը, մասնավորապես՝ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը:
Հրամանագրի նախորդ տարբերակում Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգը վերաբերում էր միայն Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, ինչպես նաև Ուկրաինայի Խերսոն և Զապորոժիե շրջանների բնակիչներին:
Ռուսաստանն ու Թուրքիան մոտ ժամանակներում կանցկացնեն հանդիպում ամենաբարձր մակարդակով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կրեմլի լրատվական ծառայությանը:
Նախորդ տարի գազատարի պլանային սպասարկումը ևս կայացել էր հուլիսի կեսերին։ Այնուամենայնիվ Եվրոպայում մտահոգված են, քանի որ Ռուսաստանը կարող է չվերականգնել գազի մատակարարումները։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պլանավորում է Արեւելյան Երուսաղեմում գտնվող պաղեստինյան հիվանդանոցներին 100 միլիոն դոլարի չափով օգնություն տրամադրելու մասին այս շաբաթ իր մերձավորարեւելյան շրջագայության ժամանակ: Այս մասին հայտնել 1 Axios պորտալը՝ վկայակոչելով իսրայելական աղբյուրներ:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն պետք է հստակ գործողություններով իր համերաշխությունը հայտնի Ուկրաինային՝ օգնելով նրանց, ովքեր ամենից շատն են տուժել հատուկ գործողության հետևանքներից։
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն հուլիսի 11-ին այցով ժամանել է Կիեւ: Այդ մասին հայտնում է Նիդեռլանդների հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Թուրքիայում գործող ազգայնամոլական «գորշ գայլերի» կազմակերպության կամ այլ կերպ ասած՝ Գաղափարապաշտների ակումբների կրթության և մշակույթի հիմնադրամի նախագահ Ահմեդ Յիղիթ Յըլդըրըմի կողմից երեկ հրապարակված լուսանկարը հերթական լարվածության պատճառն է դարձել Անկարա-Աթենք հարաբերություններում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նորանշանակ վարչապետ Յայիր Լապիդի միջև կայացել է հեռախոսազրույց:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին եւ նրա գերմանացի պաշտոնակից Աննալենա Բերբոքը հուլիսի 11-ին Տոկիոյում կայացած բանակցությունների ընթացքում հանդես են եկել երկու երկրների փոխգործակցության ամրապնդման օգտին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պնդում է, որ եվրոպական կառույցներում Հայաստանի և Արցախի շահերը պատշաճ կերպով ներկայացված չեն։
Եգիպտոսը եւ Իսրայելը համաձայնության են եկել ջանքեր գործադրելու Մերձավոր արեւելքում հաշտության գործընթացի ակտիվացման համար: Հուլիսի 10-ին այդ մասին հաղորդել է Եգիպտոսի պետության ղեկավարի դիվանատունն՝ ամփոփելով Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի եւ Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հեռախոսազույցի արդյունքները։
Շրի Լանկայի խորհրդարանի մի քանի պատգամավորներ դիմել են վարչապետ Ռանիլ Վիքրամասինգհեին՝ պետության գործող ղեկավար Գոտաբայա Ռաջափակսայի պաշտոնաթողությունից հետո երկրի նախագահի պաշտոնն զբաղեցնելու խնդրանքով: Հուլիսի 11-ին այդ մասին հաղորդել է Daily Mirror թերթը՝ վկայակոչելով կառավարության բարձրաստիճան աղբյուրների:
Ռուսաստանցիների կարծիքով երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է լինել երկրի թիվ մեկ վստահություն ունեցող մարդը։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ВЦИОМ) հարցում է իրականացրել, համաձայն որի՝ ռուսաստանցիների 80,7%-ը վստահում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, իսկ 63,5%-ը՝ վարչապետ Միխայիլ Միշուստինին։
Պարենային ապրանքների համաշխարհային գների բարոմետրը հունիսին՝ արդեն երրորդ ամիսն անընդմեջ, փոքր-ինչ անկում է արձանագրել, հունիսի 8-ին հաղորդել է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ):
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18%-ով, ընդ որում աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։
ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-35Ս կործանիչները խոցել են Ուկրաինայի օդային ուժերի երկու Սու-25 ինքնաթիռ, ինչպես նաև մեկ ՄիԳ-29 ինքնաթիռ:
Հունիսի վերջին Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացել է Եվրոպական երկաթուղիների համայնքի անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել է նոր ցանց ստեղծելու հարցը, գրում է Tekhkult-ը։
Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով, սակայն դա ձեռնտու չէ ԱՄՆ-ին և այն քաղաքական գործիչներին, ինչպիսին Մեծ Բրիտանիայի հրաժարական տված վարչապետ Բորիս Ջոնսոնն է։
1920 թվականից մինչև Իոսիֆ Ստալինի մահը` 1953 թվականը, ընդունված է անվանել քաղաքական զանգվածային բռնաճնշումների կամ ստալինյան բռնաճնշումների ժամանակաշրջան։ Ըստ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի տվյալների` 1921 թվականից մինչև 1954 թվականը բռնաճնշումների է ենթարկվել մոտ 3,7 միլիոն մարդ։
Տեղի ոստիկանությունից հայտնել են, որ հետաքննում են կրակոցները։
ԱՄՆ-ն անկում է ապրում, փողոցներում անմեղ մարդիկ են սպանվում, մինչդեռ ներկայիս իշխանություններն անհիմն բարքեր են քարոզում այլ մարդկանց և պետություններին։ Այս մասին, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Լաս Վեգասում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Նոր Զելանդիան գրանցել է երկրում կապիկի ծաղիկի առաջին դեպքը:
2002 թվականի առաջին եռամսյակում Եվրամիությունում անշարժ գույքն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 10,5 տոկոսվ թանկացել է:
Շրի-Լանկայի վարչապետի նստավայր ներխուժած ցուցարարներն այրել են կառավարության շենքը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վերջին մի քանի օրերին դաշտ է նետել պատերազմի օրերին «Իսկանդերի» կիրառման թեման:
«Ուկրաինան USAID-ի Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից ստեղծված հիմնադրամից կստանա 1,7 մլրդ դոլար դրամաշնորհ»,– այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։
Միացյալ Նահանգները չի ձգտում Չինաստանի հետ «սառը պատերազմի» և չի փորձում փոխել Չինաստանի քաղաքական համակարգը, ինչպես նաև՝ մարտահրավեր չի նետելու Չինաստանի Կոմունիստական կուսակցությանը և իր քաղաքական դերակատարմանը: