
Պուտինը Մյանմայի վարչապետի այցն օգտակար է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Մյանմայի վարչապետ Մին Աուն Հլայնայի պաշտոնական եռօրյա այցը Ռուսաստանի Դաշնություն օգտակար և հետաքրքիր կլինի։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մյանմայի վարչապետը Մոսկվա է ժամանել նախօրեին։
Բանակցությունների սկզբում ՌԴ նախագահը նշել է, որ ուրախ է Հլայնային Մոսկվայում տեսնելու համար՝ հավելելով, որ սա առաջին անգամը չէ, որ Մյանմայի վարչապետը գալիս է Ռուսաստան։
«Այս անգամ դուք ունեք մի շատ մեծ ծրագիր՝ լրացուցիչ այցելություններով երեք քաղաքներ, վստահ եմ, որ այն կլինի և՛ օգտակար, և՛ հետաքրքիր», – ասել է Պուտինը Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։