Վենսը հայտնել է, որ ԱՄՆ-ն Թրամփի օրոք չի հանդուրժի միջուկային զենքի տարածումը

Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ն չի հանդուրժի միջուկային զենքի տարածումը, հատկապես Իրանում։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Նախագահի քաղաքականությունը շատ պարզ է. մենք չենք կարող հանդուրժել միջուկային զենքի տարածումը, հատկապես Իրանում: Դա կլինի վարչակազմի քաղաքականությունը», – լրագրողներին ասել է փոխնախագահը:

Վենսը հավելել է, որ Թրամփը նույն մոտեցումն է ցուցաբերել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր առաջին պաշտոնավարման ժամանակ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31