Բաժիններ՝

Կանադան կսահմանի մաքսատուրքեր՝ ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի

Կանադան 25 տոկոսի չափով մաքսատուրքեր կսահմանի մոտ 107 մլրդ դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։

Նա հավելել է, որ 25 տոկոս մաքսատուրքերն անմիջապես ուժի մեջ կմտնեն 30 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների վրա, իսկ մնացած մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն 21 օր անց:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երեքշաբթի օրվանից Մեքսիկայից և Կանադայից ապրանքների ներմուծման համար կսահմանվեն 25 տոկոս մաքսատուրքեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31