Բաժիններ՝

Գնդակահարել են Ալթայի Զավյալովոյի շրջանի ղեկավարին

ՌԴ Ալթայի երկրամասի Զավյալովոյի շրջանի ղեկավար Նիկոլայ Օնիշչենկոյին գնդակահարել են սրճարանից դուրս գալիս։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունի:

«2025 թվականի մարտի 4-ի ցերեկը Զավյալովո գյուղում գտնվող սրճարանից դուրս գալիս հրազենով սպանել են Զավյալովոյի շրջանի վարչակազմի ղեկավարին։ Սույն փաստով հարուցվել է քրեական գործ», – հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի տարածաշրջանի Քննչական վարչությունից։

Գերատեսչությունում հավելել են, որ հանցագործության կասկածանքով Զավյալովո գյուղում ձերբակալվել է տեղի բնակիչ։

Օնիշչենկոն ծնվել էր 1973 թվականի օգոստոսի 8-ին։ Ալթայի երկրամասի Զավյալովոյի շրջանի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2022 թվականի հոկտեմբերին։ Մինչ այդ Օնիշչենկոն աշխատել էր ներքին գործերի մարմիններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31