Բաժիններ՝

ԱՄՆ-ն Հութիների շարժումը որակել է որպես ահաբեկչական կազմակերպություն

Միացյալ Նահանգները, համաձայն նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրի, պաշտոնապես ճանաչել է Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» (Հութիներ) շարժումը որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ավելի վաղ «Անսար Ալլահի» աղբյուրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ իրենք դիտարկում են հնարավոր միջոցներն՝ ի պատասխան ԱՄՆ-ի շարժումն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելուն, այդ թվում Բաբ էլ Մանդեբի նեղուցով ամերիկյան նավերի անցման արգելքը և Եմենում լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը։

«Այսօր Պետդեպարտամենտը կատարում է նախագահ Թրամփի առաջին խոստումներից մեկը, երբ նա ստանձնեց պաշտոնը, և ես ուրախ եմ հայտարարել, որ Պետդեպարտամենտը «Անսար Ալլահին», որը սովորաբար կոչվում է Հութիներ, օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել», – ասել է պետքարտուղարը։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է տարածաշրջանային գործընկերների հետ համատեղ աշխատելուն՝ խմբավորմանն անհրաժեշտ ռեսուրսներից զրկելու և հարձակումները կանխարգելելու համար, ինչպես նաև դադարեցնելու խմբավորման գործողություններն ուղղված ամերիկացի քաղաքացիների, գործընկերների և Կարմիր ծովում նավագնացության դեմ»,- ասված է հայտարարության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս