Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել ԱՊՀ անդամ երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Ինչպես նշվում է ԱՊՀ պաշտոնական պորտալում, նիստը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին Սանկտ Պետերբուրգում։ Դրան մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։

Նիստում քննարկվել են անօրինական միգրացիայի դեմ պայքարի, ճանապարհային անվտանգության ոլորտում համագործակցության, դատաբժշկական փորձաքննության և «ԱՊՀ երկրներում սոցիալ-քաղաքական իրավիճակը անկայունացնող ապակառուցողական տարրերի դեմ պայքարի աշխատանքներին» վերաբերող «արդիական հարցեր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031