Իսրայելական «Haaretz » թերթում հրապարակվել է Լուիս Ֆիշմանի վերլուծությունը, որը վերաբերում է Թուրքիայի «F-35» կործանիչների ծրագրի վերադարձին։
Վերջին շաբաթների ընթացքում Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ մեծ աղմուկից հետո հայտնի դարձավ, որ Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ Այս մասին գրել է JNS-ը՝ վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։
Հուլիսի 13-ին Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի` Վարանդայի օդանավակայանում։ Այսօր նա արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուղեկցությամբ այցելել է օկուպացված Արցախ՝ Շուշի, Աղդամ (Ակնա):
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել միմյանց հասցեին՝ հրադադարը խախտելու համար, զուգահեռ արձագանքում են երկու կողմերից արվող հայտարարություններին։
Պատմության ընթացքում հարավային Իրանը միշտ գաղութատիրության դեմ դիմադրության և անկախության պահպանման խորհրդանիշ է եղել։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Այս տարի Վրաստանից ծրագրվում է արտաքսել առնվազն չորս հազար անօրինական ներգաղթյալների։ Դրա մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Новости Грузия-ն։
6 տարի առաջ այս օրերին հայաստանյան ֆեյսբուքյան օգտատերերի մեծամասնության էջերին կարելի էր հանդիպել TavushStrong հեշթեգը։
Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է, հայտնում է «Ակոս» պարբերականը։
«Reuters» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիան որոշում է կայացրել որպես հիմնադիր անդամ միանալ Կանադայի առաջնորդությամբ ստեղծվող «Պաշտպանության, անվտանգության և դիմակայունության բանկին» (DSRB):
Եվրոպական միության ավիացիոն անվտանգության գործակալությունն ավիաընկերություններին զգուշացրել է թռիչքներ չկատարել Բահրեյնի, Քուվեյթի, Կատարի, ԱՄԷ-ի օդային տարածքում և Օմանի ծոցի ջրերի վրայով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 15-ին կայցելի Ուկրաինա։ Այս մասին X սոցցանցում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեժադը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ վաղուց քննարկվող գազային առևտրի պայմանագրի հիմնական պայմանները համաձայնեցված են, հայտնում է ISNA-ն։
Մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ դիմելով Իրանի ղեկավարությանը։
Սիրիայում Թուրքիայի դեսպան Նուհ Յըլմազը խոսել է Սիրիա-Թուրքիա հարաբերություններից։ Նա հայտնել է, որ Սիրիան ու Թուրքիան զարգացնում են հարաբերությունները ռազմածովային ոլորտում։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն մի քանի ամիս է, ինչ ձգտում է Հորմուզի նեղուցով բեռների անցման համար 20-տոկոսանոց տուրք սահմանել, և այժմ լրջորեն տրամադրված է կյանքի կոչել այդ նախաձեռնությունը։ Այս մասին հայտնում է «Semafor» պորտալը՝ հղում անելով Սպիտակ տան անանուն ներկայացուցչին։
Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ կապված «Սումուդ» նավատորմիղի միջադեպի հետ:
Մերձավոր Արևելքում լարվածության վերաակտիվացման ֆոնին վերականգնվում են համաշխարհային տնտեսություններում և ներդրումային շուկաներում անորոշության պայմանները։ Այս պայմաններում նավթի գների դինամիկան փոփոխվում է։ Վերջինս իջել էր համաձայնության ֆոնին, որի հետևանքով ԱՄՆ տնտեսությունը կարող է պահպանել կայունությունը, մինչդեռ Եվրոպան դեռ մնում է խոցելի։
«Իշխանափոխություն իրականացնելու համար ժողովուրդը պետք է դրան պատրաստ լինի։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ այս պահին պատրաստ չէ։ Թվում էր, թե այս տարիներն ինչ-որ բան սովորեցրել է մարդկանց, բայց տեսանք, որ չէ՝ դեռ ինչ-որ բանի են սպասում»:
Երեկվա դրությամբ ԱՄՆ ռազմածովային ուժերի առնվազն 19 ռազմանավ, այդ թվում՝ երկու ավիակիր, Իրանի հակամարտության սրման հերթական փուլի ֆոնին տեղակայվել են Մերձավոր Արևելքում: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։
ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի հարավարևմտյան Խուզեստան նահանգին: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալ Վալիոլլահ Հայաթին:
Իրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագիծ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը։
ՌԴ-ն Իրանին ԱՄՆ-ի հարվածները դիտարկում է որպես Վաշինգտոնի և Թեհրանի միջև կնքված հուշագրի խախտում, դա փակում է ճգնաժամի կարգավորման ուղին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը, որը հինգուկես տարի առաջ գերեվարվել է և հայտնվել Բաքվի բանտում, այսօր առողջական լուրջ խնդրի առաջ է կանգնել ու պայքարում է իր կյանքի համար։ Տեղեկությունը հայտնում է «Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը։
Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է։ Սկյուտարը Ստամբուլի ասիական հատվածում՝ Բոսֆորի ափին գտնվող պատմական թաղամաս է, որտեղ 20-րդ դարասկզբին ապրել է շուրջ 50 հազար հայ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Իրանի մի քանի քաղաքում նոր պայթյուններ են լսվել։ Այս մասին հաղորդում են իրանական լրատվամիջոցները։
Այնտեղ նաև նշել են, որ հրապարակումը Իրանի դեմ հոգեբանական պատերազմի մաս է, իսկ թերթն ինքնին արժանի չէ վստահության, քանի որ հրապարակել է մի պատմություն, որին չարժե ուշադրություն դարձնել։
Իրանի իշխանությունները շարունակում են նավթի արտահանում իրականացնել՝ չնայած ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից հունիսին տրված գլխավոր լիցենզիայի գործողության դադարեցմանը, որը թուլացրել էր ամերիկյան պատժամիջոցներն Իրանի նավթային ոլորտի դեմ։ Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը։
Բաքվի և Փարիզի համագործակցության մեջ միջպետական հարաբերությունների նոր փուլ է սկսվում։ Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ նախագահ Էմանուել Մակրոնին հղած շնորհավորական ուղերձում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, որ ԱՄՆ-ն այսուհետ կվերահսկի Հորմուզի նեղուցը և այնտեղով անցնող նավերի անվտանգությունն ապահովելու համար կգանձի տեղափոխվող բեռի արժեքի 20 տոկոսը։