Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովում բյուջեի քննարկումների ժամանակ հայտնել է, որ փխրուն աշխարհագրության մեջ գտնվող Թուրքիայի բարգավաճ ապագան հնարավոր կլինի իրագործել նախապես ճիշտ վերլուծելով այդ ռիսկերը ու արդյունավետ պայքարելով դրանց դեմ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ազատություն» կուսակցության նախագահ, տնտեսագետ, «Միասին» դաշինքի համահիմնադիր Հրանտ Բագրատյանն է։
Իրանական ավիաշինական ընկերության (HESA) մասնագետների մշակած նոր թեթև տրանսպորտային Simorgh ինքնաթիռը հաջողությամբ ավարտել է փորձնական թռիչքը, հայտնում է Mehr գործակալությունը:
«Մեր ողբերգությունն այն է, որ Ադրբեջանի համար խնդիրն այդ կետերը պայմանագրում ներառելը չէ. Ադրբեջանը պայմանագրի բանակցություններին զուգահեռ՝ իր համար տարբեր հարցեր է լուծում՝ դեմարկացիայի անվան տակ Հայաստանին պարտադրում է զիջումներ և ստանում այնպիսի դիրքեր, որոնք նոր ագրեսիայի պարագայում իրեն առավելություն են տալու արդեն ՀՀ տարածքի նկատմամբ»:
Ի դեպ, ՊՆ-ում կայացած հանդիպման կադրերում երևում է, որ բավականին մեծ պատվիրակություն է եկել։ Հավանաբար հենց այդ պատճառով է չվերթն իրականացվել «Boeing 737-8Q8» ինքնաթիռով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բաշար Ասադի «արյունոտ ռեժիմի» կործանումը ճանապարհ է հարթել Սիրիայում խաղաղության և անվտանգության համար, հայտնում է Al Jazeera-ն։
«Ադրբեջանը ցանկանում է հնարավորինս շատ թուլացնել Հայաստանը և առաջադրել այնպիսի պայմաններ, որոնք այդ թուլացած Հայաստանը չի կարող ընդունել. Օրինակ, այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների 99 տոկոսը դեմ է, որ ադրբեջանական պահանջով Սահմանադրություն փոխվի, ուստի Ադրբեջանը շարունակում է հենց դա պնդել, ճնշել՝ իմանալով, որ դա անհնարին է»։
«Ես չգիտեմ՝ Թուրքիայի նպատակն արդյո՞ք Ասադի ամբողջ իշխանությունը տապալելն էր, թե՞ ոչ, քանի որ սիրիացի զինվորներն առանց կռվելու հանձնվեցին։ Սիրիայի բանակը բարոյալքված էր, ի վիճակի չէր կռվելու, ուստի տեղի ունեցավ այն, ինչ եղավ։ Սիրիայում պետական կառավարման համակարգն ամբողջովին թուլացած էր, միանգամից մի քանի օրվա ընթացքում զինյալներին հաջողվեց տապալել 54 տարի ղեկավարող համակարգը»,- ընդգծեց նա։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել օգնել հանգուցալուծել Վրաստանում ստեղծված իրավիճակը։ Այդ մասին հայտնել է Վրաստանի իշխող կուսակցության մամուլի ծառայությունը։
2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ ներկայացված չէ։
Թուրքական ընդդիմադիր «Լավ կուսակցությունն» առաջարկել է չեղարկել գրեթե 240 հազար սիրիացիների թուրքական անձնագրերը, իսկ ՍԱՀ-ից եկած բոլոր միգրանտներին 2025 թվականի հուլիսից զրկել փախստականի կարգավիճակից։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է կուսակցության նախագահ Մուսավաթ Դերվիշօղլուն։
Թեև Փաշինյանը ժամանակին հայտարարել է, թե հայ-ադրբեջանական բանակցությունների մասին մշտապես որոշակի հանրայնություն կապահովի, իրականությունը ճիշտ հակառակն է՝ մենք բացարձակ պատկերացում չունենք, թե ինչ է տեղի ունենում այդ բանակցությունների ժամանակ։
Միլիոնավոր մարդիկ փախչելու են Սիրիայից մարդկանց որսի, սովի և ահաբեկման պատճառով. ԵՄ երկրները դրան չեն դիմանա։ Նման կարծիքի է Ավստրիայի նախկին արտգործնախարար, Ռուսաստանի հիմնախնդիրների աշխարհաքաղաքական դիտարանի (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի G.O.R.K.I կենտրոն) ղեկավար Կարին Քնայսլը։
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանից Երևան–Բաքու թռիչք է իրականացվել։ Այս մասին տեղեկանում ենք flightradar կայքից։
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են անցկացրել:
Ամեն դեպքում Իսրայելը զբաղվում է Սիրիայի ապառազմականացմամբ և օկուպացիայով։ Այսօր Իսրայելի անվտանգության իրական սպառնալիքներ չկան։ Հետևաբար, ես կտրականապես համաձայն չեմ այն կարծիքների հետ, որոնք պնդում են, թե «ջիհադիստները» սպառնալիք են Իսրայելի համար։ Թել Ավիվը ինքն է համագործակցել (ֆինանսավորել և բուժել) այդ ջիհադիստներին, քանի որ ընդհանուր նպատակ կար՝ Ասադի և Իրանի դեմ պայքարը։ Այժմ այդ ջիհադիստները չունեն ներուժ՝ իրենց զենքը Իսրայելի դեմ ուղղելու համար։
Դեկտեմբերի 8-ին Սիրիայում զինված ընդդիմությունը հայտարարեց, որ գրավել է Դամասկոսը և ձևավորում է անցումային իշխանություն։
Բլինկենն ու Ֆիդանը հեռախոսազրույցներ են ունեցել դեկտեմբերի 7-ին և 10-ին՝ կապված Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ։
Իրանական հետախուզությունը երեք ամիս շարունակ զգուշացրել է Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությանը սպառնալիքների մասին, սակայն ամեն ինչ անտեսվել է։ Այդ մասին, snn.ir-ի փոխանցմամբ, ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ «Մեր հետախուզությունը դրանից (նկատի ունի Ասադի տապալումը) մի քանի ամիս առաջ, մեր հետախուզությունն օգոստոսից նոյեմբեր ժամանակահատվածում անընդհատ նախազգուշական […]
Կողմերը պայմանավորվել են մի քանի օրից կրկին հեռախոսազրույց անցկացնել: Զրույցը տևել է մոտ մեկ ժամ։
ղՌուսաստանը ժամանակին մեծ ջանքեր է գործադրել և կատարել է իր առաքելությունը՝ օգնություն տրամադրելով Սիրիային, մնացածն արդեն Ասադի ղեկավարած իշխանության աշխատանքն էր։ Այսօր այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Թուրքիան շարունակելու է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային այլ գործընթացների վրա:
«Իմ պաշտոնավարման ժամանակ մեր դիվանագիտությունն ուներ ամենաավտոնոմ կարգավիճակը»,-այսօր դիվանագետների համաժողովի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը:
Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին այս գործընթացում։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2024-ի հոկտեմբեր ամսվա աշխատուժի վերաբերյալ տվյալներ։ Նշվում է, որ Թուրքիայում 15 և բարձր տարիքային խմբում գործազրկության ցուցանիշը սեպտեմբեր ամսվա համեմատ աճել է 61.000-ով՝ հասնելով 3 մլն 175.000-ի։
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Աղրըի նահանգապետ Մուստաֆա Քոչը տվյալներ է հրապարակել ընթացիկ տարում սահմանապահների կողմից կանխված միջադեպերի վերաբերյալ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փիլիսոփա, սոցիոլոգ, կրոնագետ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն է։
Թուրքիայի նախագահականի ներդրումային գրասենյակի ղեկավար Ահմեդ Բուրաք Դաղլըօղլուն հայտնել է, որ ամերիկյան ընկերությունների ներդրումները Թուրքիայում գերազանցել են 15 մլրդ դոլարը։ Նաև հավելել է, որ թուրքական ընկերությունների կատարած ներդրումներն էլ ԱՄՆ-ում կազմում են 12 մլրդ դոլար։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանն այն կարծիքին է, որ սիրիական զարգացումներից շահում է Իսրայելը:
Նա նաև հայտարարել է, որ Թուրքիայի, ինչպես նաև Սիրիայի համար շատ ու շատ կարևոր է Իրաքի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը: