Մենք ցանկանում ենք, որ այս պատմական հնարավորությունը պսակվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմամբ։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դիվանագետների համահայկական խորհուրդ»-ի համահիմնադիր, Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Մենք խստորեն դատապարտում ենք Իսրայելի առաջխաղացումը դեպի սիրիական տարածք, ինչը խախտում է 1974 թվականին ստորագրված Ուժերի դեսեգրեգացիայի համաձայնագիրը։
Սիրիայի Արաբական Հանրապետությունում վերջին օրերի իրադարձությունները շահագրգիռ կողմերին ստիպում են շատ բան վերաիմաստավորել և գիտակցել։ Երկու շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում Ռուսաստանի և Իրանի կողմից աջակցվող երկիրը գրեթե առանց կռվի հանձնվեց զինյալներին՝ դա անելով 13 տարվա արյունալի քաղաքացիական պատերազմից հետո, որը պետք է ինչ-որ բան սովորեցներ, առաջին հերթին՝ հենց սիրիացիներին, ովքեր պայքարում էին ապագայի համար, առանց վախի ապրելու իրենց իրավունքի համար: Բայց կարծես երկար տարիների դասը չի նպաստել ապագայի համար:
Սիրիայում Ասադի կառավարության անսպասելի ու արագ անկման ֆոնին, երբ համաշխարհային քաղաքական «խաղատախտակն» էական փոփոխությունների է ենթարկվում, Ադրբեջանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իր անփոփոխ տրամաբանությամբ շարունակվում է և նույնիսկ ավելի ինտենսիվ։
Նրանք քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։
Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանն այն կարծիքին է, որ Սիրիայում տեղի ունեցող գործընթացները Թուրքիայի և Իսրայելի կողմից են մտածվել և իրագործվել:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչն ամռանը տեղի ունեցած իրենց վերջին հանդիպմանը պայմանավորվել էին համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները:
Վրաստանը մտահոգված է, որ ընտրությունների հետ կապված քաղաքական շահարկումները ԵՄ-ի կողմից շարունակվում են, իսկ Եվրախորհրդարանի բանաձևերը նպաստում են երկրում արհեստական ճգնաժամի ստեղծմանը։
«Ուկրաինայի նկատմամբ ամերիկյան «մոլուցքը» սկսում է կործանարար ազդեցություն ունենալ Վաշինգտոնի կառուցած համաշխարհային ֆինանսական և ռազմաքաղաքական համակարգի վրա։ ԱՄՆ-ն կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում` Մերձավոր Արևելքից մինչև Ասիա և Աֆրիկա։ Իսկ հետխորհրդային տարածքում նրանք ընդհանրապես սկսել են ձախողել»,- ասել է Նարիշկինը։
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի 90%-ի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ:
Բաքվի բարբարոսական վարչախմբի որոշ քարոզչամիջոցներ սկսել են առայժմ մեղմ քննադատել Իսրայելի գործողությունները Սիրիայում, որն արդեն դիտարկում են թուրքական ազդեցության տարածք։
Երեկ Իրանի արտգործնախարարը հայտարարեց,որ իրենք ամեն ինչ գիտեին, իսկ Հայաստանում Իրանի դեսպանը շտապեց հանգստացնել, որ եթե Հայաստանի վրա հարձակում լինի, իրենք կգան օգնության: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Թուրքիան ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է՝ ՆԱՏՕ-ի անդամ է, և բնական է՝ անհնար է պատկերացնել, թե ինչպես պետք է Միացյալ Նահանգները պաշտպանի Հայաստանին Թուրքիայից, ինչպես պետք է պաշտպանի հայ-թուրքական սահմանը, այսինքն՝ մեզ՝ իր ռազմավարական դաշնակցից:
Սիրիայի նկատմամբ մեր զգայունությունը երբեք շահերի վրա չի հիմնված: Մենք այս հարցին միշտ մոտեցել ենք խղճի ու կարեկցանքի տեսանկյունից։
Ադրբեջանի նախագահ Ալիևին դուր չի գալիս, երբ լրագրողները արտասահմանյան փող են ստանում: Սակայն երկրում նրա կառավարման երկու տասնամյակն անկախ մամուլի համար անտանելի պայմաններ ստեղծեց, և լրագրողները ստիպված էին հովանավորներ փնտրել Եվրոպայում, գրում է BBC-ն։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
«COP-29-ը Բաքվում. ի՞նչ էր ուզում և ի՞նչ ստացավ Ադրբեջանը». թեմատիկ զրույց Էդգար Ղազարյանի հետ
Իր խաղաղ և ակտիվ քաղաքականությամբ, փոխելով համաշխարհային իրադարձությունների ընթացքը, Թուրքիան ձևավորում է պատմությունը և վերաշարադրում ինչպես իր, այնպես էլ մարդկության պատմությունը։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հեռախոսով քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը և քաղաքական կարգավորման հեռանկարները։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը։
«Ռուսական ռազմաբազան դեռևս Սիրիայում է, և դա չի խանգարում որոշակի պրոցեսների: Խոսքը նաև Իրանի մասին է, որը բազմիցս ասել է, որ Հայաստանի տարածքային փոփոխությունն իր համար կարմիր գիծ է, բայց Իրանի համար կարմիր գիծ էր Սուլեյմանին, Համասի առաջնորդը, Սիրիան, Հեզբոլլահը և այլն: Մնում է մի պահ մեր տարածաշրջանում՝ Բոլթոնի քարտեզը, որը նա դրել է Փաշինյանի առջև, և Փաշինյանն ինքն էր ասել, որ օր է գալու՝ Իրանի դեմ ճանապարհը փակվելու է: Ոնց է փակվելու՝ բոլորի համար պարզ է: Հավանական է «Զանգեզուրի միջանցքը»»:
Խոր ափսոսանքով ընդունեցի Meydan TV-ում աշխատող լրագրողների ձերբակալությանը։ Դրա մասին սոցցանցերում գրել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ֆերգյուս Աուլթը։
Իրանը դուրս չի եկել միջուկային համաձայնագրից (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր – ԳՀՀԾ). Թեհրանը պատրաստ է շարունակել բանակցությունները արևմտյան երկրների հետ և խորհուրդ է տալիս նրանց վերադառնալ երկխոսության։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։
Հայաստանից միջպետական հայցերից կամ գանգատներից հրաժարվելու պահանջի ֆոնին Ադրբեջանում որոշել են դիվանագիտական ծառայություններին նոր գործառույթներ վերապահել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է SAR-ի նախագահ Բաշար ալ-Ասադին փախուստի մեջ՝ Սիրիան թողնելով ավերակների մեջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին:
ԵՄ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 16-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն վրացական հարցը, իսկ հաջորդ շաբաթվա վերջին տեղի կունենա քննարկում պետությունների ղեկավարների մակարդակով, հայտնել է Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին:
«Թուրքիայի հաջորդ թիրախը Սյունիքն է, այնպես որ՝ Փաշինյանի ու նրա ընտանիքի ռեալիթի շոուները ցուցադրվում են մեկ նպատակով՝ հանրությանը զբաղեցնել իրենցով, փիփերթով, տոլմայով, ուրախանան տոնածառով, որ չմտահոգվեն, որ Սիրիան կորցնելուց հետո հաջորդ թիրախը Իրանն է լինելու և մենք՝ որպես միջանկյալ մի փոքր խնդիր»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանն է:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբբին, որը լքում է տարածաշրջանը, ցավակցություն է հայտնել «Ադրբեջանի և Հայաստանի նախկին հակամարտության» զոհերի հարազատներին։ Ամերիկացի դեսպանը համապատասխան գրառում է կատարել X ցանցում:
Ֆիննական լրատվական գործակալության հետ հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարարը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում որպես դրական նորություն նշել է սահմանազատման գործընթացում առաջընթացը: