
Թուրքիան հերքում է. Սիրիացիներին հիվանդանոցներում առաջնահերթություն չի տրվում

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության կեղծ ինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնը հաղորդագրություն է տարածել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Հաղորդագրությունում հերքվում են այն լուրերը, թե չնայած այն բանին, որ ժամանակավոր կացություն ունեցող սիրիացիները հիվանդանոց են գալիս Թուրքիայի քաղաքացիներից հետո, նրանց առաջնահերթություն է տրվում:
Կենտրոնն ընդգծել է, որ մարդկանց առաջնահերթությունը բացառապես տրվում է Թուրքիայի առողջապահության նախարարության «պոլիկլինիկական ծառայություններում առաջնահերթության մասին շրջաբերականում» սահմանված դեպքերում: